Մոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվել

Մոսկվայի մարզում իրականացված ստուգումների արդյունքում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիների վտարման և արտաքսման մասին ավելի քան 33 հազար որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունը։

«Միգրանտների բնակության և աշխատանքային գործունեության վայրերում անցկացվել է 39 հազար ստուգում, որի արդյունքում ընդունվել է վտարման ու արտաքսման 33,5 հազար և մուտքը մերժելու 49 հազար որոշում։ Կեղծ հաշվառումից հանվել է ավելի քան 2 հազար օտարերկրացի, 11 հազար մարդու ժամանակավոր կացության ժամկետը կրճատվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության` 88 անձի նկատմամբ կայացվել է Ռուսաստանի քաղաքացիությունը դադարեցնելու որոշում, չեղյալ են հայտարարվել 150 միգրանտների ժամանակավոր կացության, ինչպես նաև 2,6 հազար օտարերկրացիների կացության թույլտվությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031