
Տիբեթում կկառուցեն աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը

Չինաստանի հարավ – արեւմուտքում՝ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, հաջորդ տարի կսկսեն կառուցել աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Նշվում է, որ ներայում մասնագետներն արդեն սկսել են մշակել ապագա աստղացուցարանի դիզայնը:
Տեղի կառավարությունը եւ փորձագետները որոշում են ընդունել ապագայում աստղացուցարանի հետ միավորել արդեն գոյություն ունեցող բնական գիտությունների թանգարանն ու տեխնոլոգիաների թանգարանը եւ ցուցահանդեսային կենտրոնը եւ ստեղծել ոչ առեւտրային թանգարանային համալիր:
Աստղացուցարանի շինարարության ավարտից հետո այնտեղ կտեղակայվի մեկ մետր տրամագծով աստղադիտակ: Թե որքան ժամանակ կպահանջվի աստղացուցարանի շինարարության համար, չի ճշտվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: