
Էրիկ Վյույարը` Գոնկուրյան մրցանակի դափնեկիր

Ֆրանսիայի ամենագլխավոր գրական մրցանակը՝ Գոնկուրյանը, ստացել է գրող Էրիկ Վյույարը՝ «Օրակարգ» վեպի համար: Մրցանակի շնորհման արարողությունը հեռարձակել էBFMTV հեռուստաալիքը: Վյույարն իր վեպում գրում է հիտլերյան Գերմանիայում գերմանացի արդյունաբերողների մասին։
Վյույարի մրցակիցներն էին Յաննիկ Էնելը՝ «Պինդ բռնիր թագը» վեպով, Վերոնիկ Օլմին՝ «Բախիտա» գրքով եւ Ալիս Զենիտեն ու նրա «Կորցնելու արվեստը»: Գոնկուրյան մրցանակն արդեն ավելի քան հարյուր տարի հանձնվում է ֆրանսերեն լեզվով գրված լավագույն վեպի համար:
Այն կրում է ֆրանսիական դասականների՝ Գոնկուր եղբայրների՝ Էդմոն Լուի Անտուանի եւ Ժյուլ Ալֆրեդ Յուոյի անունը: Նրանցից կրտսերը՝ Էդմոնը, իր կարողությունը կտակել է գրական ակադեմիային, որն սկսել է կոչվել Գոնկուրյան, եւ հիմնել է ամենամյա համանուն մրցանակ: Մրցանակը շնորհվում է ակադեմիայի տասը անդամների քվեարկության արդյունքներով՝ փարիզյան «Դրուան» ռեստորանում հատուկ հանդիպման ժամանակ:
Ակադեմիկոսներից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն, նա կարող է այն տալ մեկ գրքի համար, եւ միայն նախագահն ունի երկու ձայն: Գոնկուրյան մրցանակի չափը կազմում է խորհրդանշական գումար՝ ընդամենը 10 եվրո, բայց փոխարենը դափնեկրի առջեւ լայն ճանապարհ է բացում ոչ միայն դեպի հայտնիություն ու ճանաչում, այլեւ դեպի երաշխավորված մեծ տպաքանակներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: