Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպը մտահոգիչ է անվանել Թուրքիայում իր աշխատակիցների ձերբակալությունները

Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությունից ստացել է բարձր մակարդակի երաշխիքներ այն մասին, որ այդ երկրում գործող ԱՄՆ առաքելությունների ոչ մի աշխատակից պարտականություններն իրականացնելիս չի ձերբակալվի կամ կալանավորվի: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

«Թուրքիայի իշխանությունները երաշխավորել են, որ կտեղեկացնեն ԱՄՆ կառավարությանը, եթե մտադրություն ունենան ապագայում տեղի մեր աշխատակիցների շրջանում ձերբակալություն կամ կալանավորում իրականացնել»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգներից հայտնել են, որ հաշվի առնելով այս նախնական երաշխիքները՝ պետդեպարտամենտը կարծում է, որ անվտանգության իրադրությունը բարելավվել է այն աստիճան, որ հնարավոր է դարձել Թուրքիայում վիզային ծառայությունների վերականգնումը:

«Մենք շարունակում ենք լուրջ մտահոգություններ ունենալ Թուրքիայում մեր առաքելության ձերբակալված աշխատակիցների դեմ հարուցված գործերի առնչությամբ: Մենք մտահոգված ենք նաև այն քրգործերով, որոնք կան Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ձերբակալված մեր աշխատակիցների նկատմամբ: ԱՄՆ պաշտոնատար անձինք շարունակելու են համագործակցել թուրք գործընկերների հետ այս հարցերին գոհացնող լուծումներ գտնելու համար»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս