Ամերիկացիները դեմ չեն պատերազմին. Թրամփ
Ամերիկացիները դեմ չեն պատերազմին: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում են լրատվամիջոցները:
«Ամերիկացիները չեն ցանկանում բենզինի բարձր գներ, բայց նրանք դեմ չեն պատերազմին»,- նշել է նա:
«Մենք պատրաստվում ենք հարգել մեր հերոսների հիշատակը: Նրանք բոլորն ասում էին. Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն միջուկային զենք ունենա»,- հավելել է Թրամփը:
Նա վստահեցրել է, որ Իրանը ստիպված է լինելու թանկ վճարել իր արածի համար:

