Վիետնամում թայֆունից զոհվածների թիվը հասել է 69-ի
Հզոր թայֆունի պատճառով Վիետնամում զոհված մարդկանց թիվը, որտեղ անցկացվելու է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) առաջնորդների գագաթնաժողովը, հասել է 69-ի, 30 հոգի անհայտ կորած է համարվում:
Այդ մասին հայտնել է Việt Nam News թերթը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թայֆունի զոհ է դարձել 47 մարդ, 21 բնակիչներ անհայտ կորել են: Տարերքը նոյեմբերի 4-ին մոլեգնել է Նյաչանգ քաղաքի մարձակայքում՝ Դանանգից 500 կիլոմետր հարավ ընկած շրջանում, որտեղ պետք է կայանա գագաթնաժողովը: Թայֆունի քամիների արագությունը հասել է ժամում 90 կիլոմետրի:
Քամու պոռթկումները տապալել են հարյուրավոր էլեկտրասյուներ: Իշխանությունները հայտնել են, որ սաստիկ քամին պոկել է 119 հազար տների տանիքներ, ավելի քան 1,4 հազարն ավերվել են: Առանձին շրջաններում ողողվել են ճանապարհները, չեղարկվել են դպրոցական պարապմունքները:
Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը տեղի իշխանություններից պահանջել է հնարավորինս արագ վերացնել թայֆունի հետեւանքները, հատկապես Դանանգ քաղաքում եւ Կուանգնամ նահանգում, որտեղ անցկացվելու է ԱԽՏՀ գագաթնաժողովը՝ երաշխավորելու համար պլանավորված բոլոր միջոցառումների հաջող անցկացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: