Թրամփը և Նեթանյահուն հնարավոր է հանդիպում անցկացնեն հաջորդ շաբաթ. Axios

Սպիտակ տունը և Իսրայելի վարչապետի աշխատակազմը քննարկում են հաջորդ շաբաթ Օվալաձև աշխատասենյակում նախագահ Թրամփի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման հնարավորությունը, սակայն հանդիպման ամսաթիվը դեռևս նշանակված չէ: Դրա մասին Axios-ին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչը և իսրայելական աղբյուրը:

Նեթանյահուի հետ հանդիպումը կարող է կարևոր նշանակություն ունենալ Թրամփի որոշումների ընդունման և Իրանի հարցում երկու երկրների միջև գործողությունների համակարգման համար:

Անցյալ շաբաթ Նեթանյահուն հանդիպում էր խնդրել Թրամփի հետ, սակայն հրավեր չէր ստացել: Այնուհետև նա հայտարարել էր, որ որոշել է հետաձգել իր այցը Վաշինգտոն, քանի որ հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի հրաժեշտի արարողությունը տեղափոխվել էր:

Այժմ Նեթանյահուն ծրագրում է մեկնել Վաշինգտոն՝ մասնակցելու Գրեհեմի հուղարկավորության արարողություններին, որոնք տեղի են ունենալու երեքշաբթի օրը:

Իսրայելցի պաշտոնյաները հայտարարում են, որ պատրաստվում են առաջիկա օրերին տարածաշրջանում պատերազմի հնարավոր ընդլայնմանը՝ ընդհուպ մինչև լայնամասշտաբ համակարգված արշավ: Այնուամենայնիվ, նրանք ընդգծել են, որ Իսրայելը պատերազմին կմիանա միայն Իրանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում կամ եթե ԱՄՆ-ն նրան խնդրի մասնակցել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031