Ռուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. Bloomberg
Հնդկական նավթավերամշակման գործարանները օգնության են հասնում ռուսական նավթ արտահանողներին՝ գնելով ռեկորդային ծավալի նավթ, հայտնում է Bloomberg-ը:
Անցյալ ամիս հնդկական նավահանգիստներում բեռնաթափվել է օրական ավելի քան 2,3 միլիոն բարել ռուսական նավթ, իսկ հուլիսյան մատակարարումները մոտ են այդ մակարդակին:

