
Բիլլ դե Բլազիոն վերընտրվել է Նյու Յորքի քաղաքագլուխ

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բիլլ դե Բլազիոն երկրորդ ժամկետով՝ մինչեւ 2022 թվանկանը վերընտրվել է Նյու Յորքի քաղաքագլուխ: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Բիլլ դե Բլազիոն քվեարկության արդյունքներով ստացել է ձայների ավելի քան 60 տոկոսը:
56-ամյա դե Բլազիոյի հաղթանակն սպասելի էր: Հանրապետականների թեկնածուն՝ 36-ամյա Նիկոլ Մալիոտակիսը, գործող քաղաքապետին քննադատում էր անարդյունավետ ախատանքի համար, սակայն զգալիորեն զիջում էր նրան ընտրարշավի ընթացքում: Դե Բլազիոյի ձեռքբերումների շարքին են դասում քաղաքում մատչելի եւ սոցիալական բնակարանների թվաքանակն ավելացնելու փորձերը, ինչպես նաեւ խոշորագույն գերքաղաքում հանցավորությունը ցածր մակարդակի վրա պահելը:
Դե Բլազիոն դարձել է կուսակցության առաջին ներկայացուցիչը, որին 1985 թվականից ի վեր հաջողվել է վերընտրվել երկրորդ ժամկետով: