Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. նրա վերաբերյալ միջնորդությունը ԿԸՀ-ն վերադարձրել է. Արամ Վարդևանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը չի կալանավորի։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից հետո այս մասին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազության այն միջնորդությունը, որով պահանջվում էր համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի խափանման միջոց կալանք ընտրելուն»,– ասաց նա։

