
«Աշխարհը չի հանդուրժի վտարակ-վարչակարգը, որն իրեն սպառնում է միջուկային ոչնչացմամբ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով Կորեայի Հանրապետության խորհրդարանում, հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չպետք է թերագնահատի համաշխարհային հանրակցությանը եւ փորձի նրա համբերությունը:
«Մեզ չպետք է թերագնահատել եւ կարիք չկա փորձել մեր համբերությունը»,- ասել է Թրամփը։
Նա նաեւ բոլոր պատասխանատու պետություններին կոչ է արել միավորել ուժերը՝ «մեկուսացնելու համար ԿԺԴՀ-ի դաժան վարչակարգը եւ նրան մերժելու ցանկացած աջակցություն, մատակարարում կամ ճանաչում»:
«Աշխարհը չի հանդուրժի վտարակ-վարչակարգը, որն իրեն սպառնում է միջուկային ոչնչացմամբ»,- ասել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս Կորեական թերակղզու ճգնաժամի խաղաղ լուծման օգտին, բայց ըստ որում մտադիր է Փենյանին ցուցադրել իր ուժը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: