Բաժիններ՝

Սիդնեյում մեղադրանք են ներկայացրել ավտոմեքենայով դպրոցի շենքի մեջ մխրճված կնոջը

Ավստրալիայի իշխանությունները ավտոմեքենան անզգույշ վարելու մեղադրանք են ներկայացրել այն կնոջը, որը Սիդնեյում մեքենայով մխրճվել է տարրական դպրոցի շենքի մեջ: Այդ մասին հայտնել է Sky News Australia հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով նոյեմբերի 7-ի առավոտյան:

Դրա հետեւանքով զոհվել է երկու երեխա, եւս 21-ը տուժել են: Այդ պահին ընդամենը դասարանում կար 24 երեխա: Նրանցից հինգին, այդ թվում՝ լուրջ վնասվածքներ ստացած երկու հոգու, տեղափոխել են հիվանդանոցներ: Մնացած դպրոցականներին բժիշկները զննել են պատահարի վայրում: Ավտոմեքենայի ղեկին եղել է 52-ամյա մի կին, նրան բերել են հիվանդանոց՝ արյուն եւ մեզ վերցնելու անալիզների համար: Միջադեպի հետեւանքով նա չի տուժել: Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ վրաերթը չեն համարում կանխամտածված գործողութուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս