Թուրքիայի տանկային զորքերը համաշխարհային ցանկում 9-րդ տեղում են

Ամերիկյան «Global Firepower» ռազմավերլուծական կենտրոնը հրապարակել է տանկային հզոր ստորաբաժանումներ ունեցող երկրների մասին զեկույց 2026-ի դրությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուսումնասիրվել են 145 երկրի ցամաքային ուժերն ու զրահատեխնիկական ստորաբաժանումները։ Վարկանիշային այդ ցանկում թուրքական բանակի տանկային կարողությունները գրանցել են զգալի առաջընթաց՝ հայտնվելով առաջատար 10-յակում։

Առաջին հորիզոնականում Չինաստանն է, որն ունի 5870 տանկ։ Երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է (5630 տանկ), իսկ երրորդում՝ Հյուսիսային Կորեան (4895 տանկ)։ ԱՄՆ-ն զբաղեցել է 4-րդ հորզինականը (4666 տանկ):

Թուրքան հայտնվել է 9-րդ հորիզանականում (2284 տանկ)՝ ուժեղագույն 10-յակում զիջելով Իրանին, Պակիստանին, Եգիպտոսին և Հնդկաստանին։ Իսկ 10-յակը եզրափակում է Վիետնամը (1999 տանկ)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031