Բաժիններ՝

Լիբանանի պաշտոնաթող վարչապետն էր Ռիադից ուղևորվել է Աբու Դաբի. Al Mustaqbal

Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարված Սաադ Հարիրին նոյեմբերի 7-ին մեկնել էր Ռիադից եւ այցով ուղեւորվել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբի:

Այդ մասին հայտնել է Al Mustaqbal հեռուստաալիքը: Նրա տեղեկատվության համաձայն, Հարիրին մտադիր է հանդիպում ունենալ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն, ԱՄԷ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայյանի հետ: Նոյեմբերի 6-ին, Մամուլի սաուդյան գործակալության տեղեկությունների համաձայն, Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը Հարիրիին ընդունել է «Ալ-Յամամա» թագավորական պալատում:

Նոյեմբերի 3-ին Հարիրին էր Ռիադից, ուր նա նոյեմբերի 2-ին ժամանել էր աշխատանքային այցով, հղած հեռուստաուղերձի ընթացքում հայտարարել է, որ թողնում է իր պաշտոն: Նա հայտնել է, որ իր կյանքի վրա «սպառնալիք է կախվել»: Հարիրին իր պաշտոնաթողության հիմնական պատճառը համարել է «Իրանի եւ նրա գործակիցների՝ ի դեմս շիաների «Հըզբոլլահ» կուսակցության, միջամտությունը երկրի ներքին գործերին», որին, վարչապետի խոսքով, «ինքը չկարողացավ դիմակայել»:

Ինչպես նոյեմբերի 6-ին հայտարարել է Լիբանանի արդարադատության նախարար Սելիմ Ջրեյսաթին, երկրի նախագահ Միշել Աունը Հարիրիի նկատմամբ ոչ մի գործողություն չի ձեռնարկի նախքան Լիբանան նրա վերադարձը: Թեհրանը հերքել է այդ մեղադրանքները եւ «Հըզբոլլահ»-ի հետ Հարիրիի առճակատման պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս