
Մոսկվայում վերականգնել են 1941 թվականի լեգենդար զորահանդեսը

Մոսկվայի Կարմիր հրապարակում նոյեմբերի 7-ին կայացել է 1941 թվականի լեգենդար զորահանդեսի վերականգնումը: Զորահանդեսի մասնակիցներին ողջունել է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վերականգնումը կոչված է հիշեցնելու երկրի պատմության հերոսական պահերի, Մոսկվայի պաշտպանների արիության եւ տոկունության մասին, ովքեր զորահանդեսի ավարտից անմիջապես հետո մեկնեցին ռազմաճակատ:
1941 թվականի նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան գերմանա-ֆաշիստական զորքերի կողմից պաշարված Մոսկվայում սկսվեց Կարմիր բանակի զորքերի շքերթը: Ընդամենը լեգենդար զորահանդեսին մասնակցեց 28,4 հազար մարդ: Կարմիր հրապարակից դրա մասնակիցները հանդիսավոր երթով մեկնեցին ռազմաճակատ: Իրադարձությունների ընթացքի վրա ներգործության ուժով պատմաբաններն այդ զորահանդեսը հավասարեցնում են կարեւոր ռազմական գործողությանը: