Բաժիններ՝

Ճապոնիայի կայսրը Մելանյա Թրամփին հարկադրել է ավելի համեստ հագնվել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ հանդիպել է Ճապոնիայի Ակիհիտո կայսեր հետ: Առաջին տիկինն ընդունելությանը հագել էր Dior-ի մուգ կապույտ փակ զգեստ: Այս մասին հայտնել է The Telegraph-ը:

Թրամփը Տոկիո էր ժամանել Ասիա կատարած 12-օրյա այցելության շրջանակներում: Հրատարակության տեղեկատվությամբ՝ Մելանյայի զգեստը համեստ տեսք ուներ նրա նախորդ զգեստների համեմատությամբ: Նա Ճապոնիայի մայրաքաղաք էր ժամանել Fendi-ի մուգ գույնի վերարկուով:

Նոյեմբերի 3-ին հաղորդվել էր, որ Տոկիոյում կին ոստիկաններին սովորեցրել էին, թե Մելանյային եւ պետության ղեկավարի դուստր Իվանկա Թրամփին ինչպես պաշտպանել այն ճապոնուհիներից, որոնք կարող են փորձել ծաղիկներ կամ հուշանվերներ տալ «ԱՄՆ-ի առաջին տիկիններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս