Եվրամիության 16 երկրների պետական պարտքը թարմացրել է պատմական առավելագույնը

Եվրոպական միության (ԵՄ) 16 երկրներում պետական պարտքի ծավալը առաջին եռամսյակի արդյունքներով հասել է աննախադեպ բարձր ցուցանիշների։ Այս մասին հուլիսի 22-ին պարզ է դարձել Եվրոստատի հրապարակած տվյալներից։

Տարվա առաջին չորս ամսում ԵՄ 27 անդամ երկրների ընդհանուր պարտքն ավելացել է 327․3 միլիարդ եվրոյով՝ հասնելով ժամանակակից պատմության մեջ ռեկորդային՝ 15.705 տրիլիոն եվրոյի։ Պաշտոնական կառույցը նման վիճակագրություն է հրապարակում 1994 թվականից ի վեր։

Ամենամեծ պարտքը գրանցվել է Ֆրանսիայում․ այստեղ ցուցանիշը մեկ եռամսյակում աճել է 75․6 միլիարդ եվրոյով՝ հասնելով 3.536 տրիլիոն եվրոյի։

Երկրորդ հորիզոնականում Իտալիան է, որի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ 3.158 տրիլիոն եվրոյի (նախկին 3.096 տրիլիոնի փոխարեն)։ Հակառեկորդակիրների եռյակը եզրափակում է Գերմանիան, որի պարտքն ավելացել է՝ նախորդ եռամսյակի 2.838 տրիլիոնից հասնելով 2.902 տրիլիոն եվրոյի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031