ԿԸՀ-ն թույլ տվեց Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրել. Արամ Վարդևանյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց դատախազության միջնորդությունը, և «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։

Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։

«ԿԸՀ–ն, քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցը, համաձայնությւոն տալու հանգամանքը, բավարարել է։ Նշվածը չի հանդիսանում անձեռնմխելիություն զրկում, սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնություն տալուն։ Ազատությունից զրկելու համար կրկին ԿԸՀ–ն պետք է համաձայնություն տա։

Մենք ներկայացրինք մեր հակափաստարկները».– նիստից հետո լրագրողների հետզ զրույցում ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Մինչ այդ նա ասել էր, որ հուլիսի 13–ին ԿԸՀ ներկայացրած միջնորդությունից պարզ է, որ դատախազությունը կարծես թե ԿԸՀ-ի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ

«ԿԸՀ ներկայացնելով նույն միջնորդությունը` դատախազությունն ակնկալել է, որ ԿԸՀ–ն պարզապես իր դիրքորոշումը պետք է փոխի։ Այդպես էլ եղավ, քանի որ ԿԸՀ–ն ոչ թե պարզապես, հենց այդ պահին առանց բովանդակային քննության վերադարձրեց միջնորդությունը, այլ սկսեց քննություն իրականացնել»,– ընդգծեց Վարդևանյանը։

Նարեկ Կարապետյանը ներկա չէր ԿԸՀ–ի դռնփակ նիստին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031