Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն Իրանին մեղադրել է եմենցի խռովարարներին հրթիռներ մատակարարելու մեջ

Սաուդյան Արաբիայի իշխանություններն Իրանին մեղադրել են եմենցի խռովարար հուսիտներին բալիստիկ հրթիռների մատակարարման մեջ, ինչն էր Ռիադում ուղղակի ռազմական սպառնալիք են համարում Իսլամական Հանրապետության կողմից:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնի հետ կայացած հեռախոսազրույցում այդ մասին հայտարարել է գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը, որը գլխավորում է թագավորության պաշտպանության նախարարությունը: Նոյեմբերի 7-ին քաղվածքներ է ներկայացնում Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը:

«Իրանական վարչակարգի ներքաշվածությունը հուսիտների կազմավորումներին հրթիռների մատակարարումների մեջ ուղղակի ռազմական ագրեսիա է Թեհրանի կողմից»,- ընդգծել է սաուդացի թագաժառանգը՝ նշելով, որ այդ գործողությունները «կարելի է որակել որպես պատերազմի ակտ թագավորության դեմ»:

Ինչպես նշել է գործակալությունը, Մեծ Բրիտանիայի նախարարն իր հերթին «դատապարտել է հուսիտների կողմից էր Ռիադի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակումը՝ հավաստելով «թագավորության հետ Մեծ Բրիտանիայի համերաշխությունն անվտանգության սապառնալիքներին դիմակայելու գործում»: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության ղեկավար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ թագավորության նկատմամբ Իրանի թշնամական գործողություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս