Ֆրանսիայում և Շվեյցարիայում 10-ից ավելի մարդ են ձերբակալել հակաահաբեկչական գործողության ընթացքում
Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի կարգի պահապանները նոյեմբերի 7-ին տասից ավելի մարդ են ձերբակալել համատեղ հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այդ մասին հայտնել է Le Figaro ֆրանսիական թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածները 18-ից մինչեւ 65 տարեկան են: Նշվում է, որ նրանք պլանավորում էին ահաբեկչական գործողություն իրականացնել Ֆրանսիայի տարածքում. դրա նախապատրաստումը նրանք քննարկում էին սոցցանցերում:
Տասը մարդ է ձերբակալվել Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ ֆրանսիական տարածաշրջանում, ինչպես նաեւ Փարիզի տարածաշրջանում: Եվս մեկ կասկածյալի ձերբակալել են Շվեյցարիայի տարածքում: Նա սերտ շփման մեջ էր նրանց հետ, ովքեր ձերբակալվել են Ֆրանսիայում:
Հրատարակությունը նշում է, որ ձերբակալվածներից ոմանք ավելի վաղ իրենց արմատական հայացքներով արդեն հայտնի էին անվտանգության ծառայություններին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: