Բաժիններ՝

Ուկրաինայի ՆԳ նախարար Ավագովը գիրք է ներկայացրել Լենինի մասին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի առթիվ գիրք է ներկայացրել պատմության մեջ խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի ունեցած դերի մասին, որն Ավագովը գրել է ուկրաինացի մի խումբ պատմաբանների, հասարակական եւ քաղաքական գործիչների համահեղինակությամբ: Այն վերնագրված է «Լենինը մեզ հե՞տ է»:

«Գիրքը ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության» 100-րդ տարեդարձին: Վստահ եմ, որ սա կարեւոր էր նաեւ տասը տարի առաջ, կարեւոր է, ավաղ, նաեւ այժմ»,- գրել է Ավագովը Facebook-ում:

ՆԳ նախարարը հավելել է, որ գիրքը լույս է տեսել ուկրաիներեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

«Լենինը մեզ հե՞տ է» աշխատությունը գիրք-հարց է, գիրք-բանավեճ, իսկ ոմանց համար, հնարավոր է՝ գիրք-սադրանք: Ես կարծում եմ, որ մեր հասարակությանը հասարակական լայն բանավեճ է անհրաժեշտ մեր երկրի պատմության մեջ կոմունիստական նախագծի եւ Լենինի կերպարի՝ որպես նրա խորհրդանիշի դերի ու տեղի շուրջ»,-գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս