Նյու Յորքում 67 տարեկանում մահացել է ամերիկյան հայտնի Eagles ռոք խմբի կիթառահար ու հիմնադիրներից Գլեն Գրեյը:
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը ձյան ու ձյունամրիիկի հետևանքով չեղյալ է հայտարարել ավելի քան 30 միջազգային ու ներքին չվերթ, որ նախատեսված էին հունվարի 19-ին «Շերեմետևո» օդանավակայանից:
Հունվարի սկզբին քաղցկեղից մահացած բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուի Blackstar ալբոմը բարձրացել է՝ հայտնվելով ամերիկյան Billboard չարթի առաջին հորիզոնականում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առաջիկայում մենք ականատեսն ենք լինելու խոշոր, լայնամասշտաբ նախագծերի, որոնց իրականացումը գոնե այս պահին անխուսափելի է թվում: Ու նաև այդ նախագծերի շնորհիվ, ոչ այնքան հեռավոր ապագայում մեր տարածաշրջանը կարող է ենթակվել լրջագույն վերադասավորումների, առաջին հերթին՝ ուժային կենտրոնների ազդեցության իմաստով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին Թուրքիայի նախագահին խստորեն քննադատելու համար:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը արձանագրել է գրիպի հետևանքով մահացության 46 դեպք:
Պակիստանցի իմամը կալանավորվել է այն բանից հետո, երբ նրա աշակերտներից մեկը կտրել է ձեռքի դաստակը: Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, աշակերտը սխալմամբ բարձրացրել է իր ձեռքը, երբ ուսուցիչը դասարանին հարցրել է, թե ով չի սիրում Մուհամմեդ մարգարեին:
Ֆինանսական միջոցների ծավալը, որը Իրանը կստանա իր նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ու արտերկրում իր ակտիվների ապասառեցման արդյունքում, կհասնի գրեթե 55 միլիարդ դոլարի:
Ռուս փորձագետները կգնահատեն անվտանգության միջոցառումները, որոնք ձեռնարկվել են Եգիպտոսի օդանավակայաններում տեղի իշխանությունների կողմից, միջոցառումներ կձեռնարկեն ու եզրակացություններ կկատարեն Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու հնարավորությունների մասին, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի և «Վեցյակ»-ի միջև կնքված պատմական համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի և Արևմուտքի հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ: Թեհրանն սկսեց աստիճանաբար դուրս գալ միջազգային մեկուսացումից:
Շենգենյան գոտու տարածքում ներքին սահմանների սահմանային ժամանակավոր հսկողություն կիրականացնի 7 երկիր՝ Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը: Պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքի կասեցումն է, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հատուկ օպերացիան Սիրիայում ազդել է ԴԱԻՇ-ի ղեկավարների պարագլուխների դրամապանակի հաստության վրա, ընդ որում այնքան, որ նրանք, ինչպես հայտնում է Independent-ը, հայտարարել են աշխատավարձերի կրճատման մասին:
Ռուսաստանը մտադիր է զբաղվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերակազմավորմամբ՝ այն դարձնելով ունիվերսալ միջազգային կազմակերպություն, հայտնում է RIA Novosti-ն:
Թեհրանը ծրագրում է պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո ծովային ուղի բացել դեպի Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների նավահանգիստներ, որոնք կառնչվեն իրանական նավագնացության ընկերություններին, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է «խուլիգանի» հետ: Այս մասին հայտնում է «Էխո Մոսկվին»:
Պանկիսի կիրճի երկու բնակիչներ՝ Ռամզան Փարեուլիձեն ու Մուհմադ Թուրքոշվիլին, որոնք Սիրիայում կռվում էին ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման շարքերում, սպանվել են Սիրիայում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Ռոք երաժիշտ Գարիկ Սուկաչովի մոտ գլխուղեղի այտուց է ախտորոշվել, հայտնում է LifeNews-ը: Գործակալության տվյալով՝ ներկայում երգչի վիճակը նորմալացել է, կյանքին ուղղված սպառնալիքը՝ նվազել:
Դամասկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդին ուղերձ է հղել՝ Թուրքիային մեղադրելով Սիրիայի սահմանների շարունակական խախտման մեջ
Գործարար Լևոն Հայրապետյանն այսօր Մոսկվայի Զամոսկվորեցկու դատարանում կայացած դատական նիստի ժամանակ հերքել է իր առչությունը Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլարի հափշտակմանը, հայտնում է RIA Novosti-ն:
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի պատժամիջոցներն իր քաղաքացիների ու ընկերությունների նկատմամբ, որոնք սահմանվել են Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով երկրում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարվել, հայտնում է AP-ն:
Փարիզի Օրսե թանգարանում կալանավորել են հրապարակավ մերկացող սկանդալային նկարիչ Դեբորա դե Ռոբերտիսին, հայտնում է LifeNews-ը:
Ռուսական պատվիրակությունը բաց կթողնի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Հունվարի 19-ի գիշերը Մոսկվայում սպասվում է եղանակային պայմանների վատացում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով շրջանի հիդրոմետբյուրոյին:
ԱՄՆ-ը կշարունակի պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, եթե երկիրը շարունակի կյանքի կոչել իր հրթիռային ծրագիրը, հայտնում է LifeNews-ը: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Թուրքիայի դպրոցներից մեկը հրթիռակոծվել է Սիրիայի տարածքից, հայտնում է Haberturk-ը:
Իրանը նոր էջ է բացում աշխարհի հետ իր հարաբերություններում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղարկելուց հետո:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջունել է մի քանի հազար ներգաղթյալներին, որոնք հավաքվել են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Brent ապրանքանիշի նավթի 1 բարելի գինը հունվարի 18-ին առևտրային բորսաներում նվազել է 28 դոլարից:
Huffington Post պարբերականը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին առաջարկել է համագործակցել` որպես հրավիրված խմբագիր, հաղորդում է Us Weekly-ն: