Այսօր Ռիխտերի սանդղակով 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Բայրամ քաղաքում՝ հարավային Ֆարս նահանգում, հայտնում է Trend-ը:
Մեքսիկացի 57-ամյա նարկոբարոն Խոակին Գուսմանին, ում դարձյալ կալանավորել էին շաբաթ գիշեր, տեղափոխել են խիստ ռեժիմի «Ալտիպլանո» բանտ, որտեղից նա հուլիսին փախուստի էր դիմել:
Եգիպտոսի Հուրգադա զբոսավայրի հյուրանոցներից մեկի վրա ենթադրաբար ԴԱԻՇ-ի զինյալների հարձակման հետևանքով վիրավորվել է 3 զբոսաշրջիկ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարությանը:
Ամերիկյան Netflix ծառայությունը, որը առաջարկում է կինո ու վիդեոարտադրանքի օնլայն դիտումներ, ընդլայնել է իր ներկայությունը 130 երկրում՝ մինչև 190 երկիր: Համաձայն ընկերության մամլո հաղորդագրության՝ նոր երկրների թվում, որտեղ այսուհետ կգործի Netflix-ը, ներառված են եվրոպական բոլոր երկրները:
«Կործանիչները երեք անգամ հատել են Հելլադայի սահմանները Էգեյան ծովի հյուսիսային մասում:
Նշվում է, որ կործանիչներն օրական կիրականացնեն 1-ական թռիչք, իսկ հետո թռիչքների հաճախականությունը կմեծացվի:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կարող է սահմանվել այն բանից հետո, երբ Փխենյանը ջրածնային ռումբ է փորձարկել: Այս մասին, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Եգիպտոսի մայրաքաղաքում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի ու հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը:
Նախօրեին կիսամերկ հարբած տղամարդը «դեբոշ» է արել «Շերեմետևո» օդանավակայանի սպասասրահում, հայտնում է LifeNews-ը:
Ֆրանսիացի հայտնի լարախաղաց Տանկրեդ Մելեն՝ ակրոբատիկ Flying Frenchies խմբի հիմնադիրը, նախօրեին զոհվել է բարդ տրյուկի իրականացման ժամանակ Ֆրանսիայի հարավ-արևելքում:
Բրյուսելում դեռևս դեկտեմբերի 10-ին անցկացված ստուգայցերի ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է պայթուցիկի նյութեր ու մահապարտի գոտիներ, այսօր հայտարարել է Բելգիայի դատախազությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ալ-Քաիդան» իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Իսպանիայում ու Իտալիայում:
Իրանն արգելել է իր քաղաքացիներին ուխտագնացություն կատարել Մեքքա և Մեդինա, որոնք գտնվում են Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ արգելքը կարող է ֆինանսական առումով բացասաբար ազդել սաուդցիների եկամուտների վրա:
Ավստրիայի ու Շվեյցարիայի ոստիկանությունները հրապարակել են տվյալներ ներգաղյալների կողմից կանանց վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ:
Սիրիայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ-ի զինյալներից մեկը հրապարակավ մահապատժի է ենթարկել իր մորը հավատուրացության համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի իրավապաշտպան կազմակերպություններին:
«Գերմանիան չի հանդուրժի նման զզվելի հանցագործությունը: Պատկերացրեք, թե ինչ են զգացել բախտի քմահաճույքին թողնված անօգնական կանայք: Անձամբ ինձ դա անթույլատրելի է թվում»
«2015-ը հեշտ տարի չէր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» վերլուծական ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկիանովը` ամփոփելով 2015թ. քաղաքական տարին:
Սույն թվականի հունվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 03.05-ին (Գրինվիչի ժամանակով` հունվարի 3-ին 23.05-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 6.8 մագնիտուդով երկրաշա
«2015-ը դրամատիկ տարի էր աշխարհի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը՝ ամփոփելով անցած տարին ԼՂ հակամարտության գոտում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ռուսաստանյան տեսարժան վայրի վրա հարձակման պատասխանատվությունը:
Բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոենն ու նրա կինը՝ Այլա Ֆիշերը, նվիրաբերել են 1 միլիոն դոլար բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում են Սիրիայի բնակիչներին ու այդ երկրի փախստականներին օգնություն տրամադրելով:
Համացանցում հրապարակվել է տեսածաղրանմանություն, որը ծաղրում է երկու քաղաքական գործիչների՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ու Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կռիվը, հայտնում է korrespondent.net-ը:
Բելգիայի ոստիկանությունը կալանավորել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Բրյուսելում Նոր տարվա նախօերին ահաբեկչություններ ծրագրելու մեջ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի դատախազությանը:
2015 թվականին 110 լրագրող է սպանվել՝ կապված իր աշխատանքային գործունեության կամ դեռևս անհայտ հանգամանքների հետ: Իր աշխատանքային գործունեության պատճառով սպանվել է 67 լրագրող, ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Մեքսիկական ամենադաժան նարկոկարտելներից մեկի հիմնադրին գնդակահարված են հայտնաբերել երկրի արևմտյան Միչոական նահանգում, հայտնում է TASS-ը:
Իտալական երկու խոշորագույն քաղաքներում՝ Միլանում ու Հռոմում արգելվում է անձնական ավտոտրանսպորտի օգտագործումը օդի չափազանց աղտոտվածության պատճառով, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի նախագահի կոչը ուղղված Միջին Արեւելքի երկրներին հասցեական է առաջին հայացքից` Էրդողանը նշում է այն երկրները, ուր դեպքեր են արձանագրվում։ Բայց հասցեական չէ կոչի պարունակած ամբաստանության բաժինը, որը պետք է փորձել հասցեականացնել, մեկնաբանության կարգով:
Աֆղանստանի իշխանությունները հայտնել են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ օդային օպերացիայի անցկացման մասին, ինչի հետևանքով երկրի արևելքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման շուրջ 70 անդամ:
Թուրքիան չի տեսնում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորություն, մինչև Իսրայելը չբացի Գազայի հատվածի բլոկադան, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆիզիկոս-մաթեմատիկոսներ Վահագն Գուրզադյանը Երևանի Արտեմ Ալիխանյանի լաբորատորիայից ու Ռոջեր Փենրոուզը Օքսֆորդի համալսարանից, ներկայացրել են մինչ Մեծ պայթյունը գոյություն ունեցող գերքաղաքակրթությունների հնարավոր բնակության վայրի մասին քարտեզը: