Թուրքիան պատրաստ է անհապաղ քայլեր անել «Թուրքական հոսք» նախագծի իրագործման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանը TASS գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցի ժամանակ:
Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են ուղիներ գտնել` ավելացնելու առևտրաշրջանառությունը, որի ծավալները դոլարային արտահայտությամբ նվազել են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հայաստանը կտրված չէ տարածաշրջանային ծրագրերից, այլ կաշկանդված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերությունների բացակայությամբ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:
«Եթե մինչ այս պահը Ռուսաստանն ամեն ինչ անում էր ցույց տալու, որ ինքը խաղաղություն ապահովող կողմն է, ապա այժմ կարծես փորձում է ձեռքերը լվանալ: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանում հասկացել են, որ Հարավային Կովկասում իրենց ակտիվությունը բերում է հակամարտության զուգահեռ ակտիվացմանը, իսկ ապրիլյան իրադարձությունները, ըստ էության, տարածաշրջանում Եվրասիական տնտեսական միության ազդեցությունը մեծացնելու հետեւանքն էին»,-ասաց քաղաքագետը:
«Հայաստանը դեռ երկար ժամանակ խնդիրներ և նաև փակ սահման է ունենալու իր արևելյան և արևմտյան հարևանների հետ, ուստի մեզ ուղղակի հակացուցված է քաղաքականություն, որը կկաշկանդի կամ կփչացնի մեր հարաբերությունների համալիր զարգացումը մեր հյուսիսային և հարավային հարևանների, այն է՝ Իրանի և Վրաստանի հետ»:
Գերմանիայի Դաշնության վարչապետ Անգելա Մերկելի օգնական Սիգմար Գաբրիելը հայտարարել է, որ առաջիկա 20 տարիներին խոսք չի կարող լինել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության մասին: Ինչպես հաղորդում է վկայակոչելով ARD հեռուստաալիքը, դրա հետ միասին, Սիգմար Գաբրիելը դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին հնչող կարծիքներին:
Ադրբեջանի APA գործակալության հաղորդագրության համաձայն` մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու:
Ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են անտարբերությամբ վերաբերվում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները, որ անցկացվել են Պուտինի` իշխանության գալու 17-ամյակի կապակցությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է լինելու Ադրբեջանի իշխանությունների որոշումներից՝ այսինքն կգնան նրանք պատերազմի վերսկսման, թե ոչ, եւ այստեղ առկա է երկու գործոն՝ արտաքին աջակցությունը այս դեպքում Թուրքիայի կողմից: Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Ադրբեջանում նոր զարգացումներ կան, Թուրքիան ռազմաբազա է տեղակայում Ադրբեջանում, եւ, իմ տպավորությամբ, չնայած ներքին եւ արտաքին մի շարք մարտահրավերների, Թուրքիան, միեւնույն է, աջակցելու է Ադրբեջանին: Հաջորդ գործոնը Ռուսաստանի դերակատարությունն է, թե ինչպես այն կփորձի իրեն պահել այդ դեպքում: Ադրբեջանն այժմ ամեն ինչ անում է, որպեսզի չեզոքացնի Ռուսաստանի հակազդեցությունը, եւ կարծես թե ինչ-որ չափով ունի հաջողություններ»,- ասաց քաղաքագետը:
«Պատերազմն արդեն ընթանալու է ոչ միայն սարերում, հարթավայրերում: Գործողություններն ընթանում և ընթանալու են մեծ բնակչություն ունեցող վայրերում»,- թուրքական «Haber.sol» լրատվական կայքի փոխանցմամբ սպառնացել է Բայըքը:
Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը միջոցներ կձեռնարկեն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում` «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման նպատակով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամների հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը որոշում են կայացրել ստեղծել աշխատանքային խմբեր մի շարք ոլորտներում, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն, ասվում է հռչակագրի տեքստում, որը հայտնվել է RIA Novosti-ի տրամադրության ներքո:
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվելու են ուժեղացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում, էներգետիկայում և տրանսպորտի ոլորտում, ասվում է RIA Novosti-ի տրամադրության տակ հայտնված հռչակագրի նախագծում:
«Այն, ինչ հիմա կատարվում է մեր տարածաշրջանում, իր ամբողջական ազդեցությունն է թողնելու նաև Հայաստանի վրա»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են զարգացնել եռակողմ համագործակցությունը բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում, ասվում է հռչակագրի նախագծում, որը հայտնվել է RIA Novosti-ի տրամադրության տակ:
Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը ռուսական RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պլանավորում է Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին օգնություն ցուցաբերելու հարցերը:
Հարցման արդյունքների համաձայն` ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 8 տոկոսով առաջ է անցել իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից, հայտնում է The Washington Post-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այս շաբաթ կկատարի իր արտասահմանյան առաջին ուղևորությունը երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո, սակայն բանակցություններ կվարի ոչ թե ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների, այլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Financial Times-ը:
Սպիտակ տան կողմից Իրանին փոխանցված 400 միլիոն դոլարը եղել է միջուկային ծրագրի գործարքի մաս, RIA Novosti-ին հայտնել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին:
Պակիստանի Կվետտա քաղաքի հոսպիտալում որոտացած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 53 մարդ, հայտնում է The International News-ը:
ՌԴ ռազմածովային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-ի «թիվ մեկ սպառնալիքը»:
Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել»:
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Յենիկապի շրջանում լայնածավալ հանրահավաք է կազմակերպել իր աջակցության համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, աստղային երեկույթ է կազմակերպել նրա ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:
Բելգիան Մեծ Բրիտանիայից ստացել է 1950-ականներից հավաքված 3 հազար մարդու գլխուղեղներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզա կարծում է, որ Վրաստանի ձգտման ինտենսիվությունը դեպի ՆԱՏՕ և Արմուտք նվազել է:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարել է, որ արևմտյան երկրները և կազմակերպությունները չպետք է քննադատեն Թեհրանին Քուրդիստանում իրականացված մահապատիժների իրականացման համար:
15-ամյա Սաշան ամռանն աշխատանքի է անցել Մասսաչուսեթս նահանգի Մարտաս-Վինյարդ Nancy’s ռեստորանում:
«Ընտրողները դեռ չեն կողմնորոշվել, թե ում օգտին պետք է քվեարկեն Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն: