Լեհաստանը հրապարակել է Ուկրաինային ցուցաբերած ռազմական օգնության ծավալը
Լեհաստանի պաշտպանության նախարար Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ վարչապետ Տուսկի հետ համաձայնեցմամբ՝ սկսվել է Ուկրաինային ռազմական օգնությանը վերաբերող բոլոր որոշումների գաղտնազերծման գործընթացը։
Նրա խոսքով՝ 2022-2023 թվականներին Լեհաստանն Ուկրաինային է փոխանցել շուրջ 3,4 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ սպառազինություն, ռազմական տեխնիկա և զինամթերք։ 2024 թվականից ի վեր լրացուցիչ օգնության ծավալը կազմել է 350 միլիոն եվրո։
Կոսինյակ-Կամիշն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունը բխում է Լեհաստանի ռազմավարական շահերից, իսկ տվյալների հրապարակումը նպատակ ունի ապահովել թափանցիկություն և վերացնել ընդդիմության քննադատությունը՝ ռազմական օգնության տրամադրման վերաբերյալ։

