Բաժիններ՝

Սի Ցզինպինը հարգանքի տուրք է մատուցել Մաո Ցզեդունին և հեղափոխական պայքարի հերոսներին

ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի (ՉԿԿ ԿԿ) գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը սեպտեմբերի 30-ին հարգանքի տուրք է մատուցել չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզեդունին (1893 – 1976) եւ հեղափոխական ու ազգային ազատագրական պայքարի հերոսներին: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

Պետության, կուսակցության եւ զինված ուժերի ղեկավարն այցելել է Մաո Ցզեդունի Հիշատակի տուն (դամբարան) եւ մասնակցել Տյանանմեն հրապարակում Ժողովրդական հերոսների հուշարձանի մոտ ծաղկեպսակներ դնելու արարողությանը: Այդ միջոցառումները նվիրված են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման՝ հոկտեմբերի 1-ին նշվող 70-ամյակին:

Ժողովրդական հերոսների հուշարձանը կառուցվել է 50-ական թվականներին ի հիշատակ XIX եւ XX դարերում չին ժողովրդի պայքարի հերոսների եւ զոհերի: Հուշարձանի պատվանդանին զետեղվածէ սպիտակ մարմարից փորագրված ութ հարթաքանդակ, որոնք արտացոլում են հեղափոխական եւ ազգային-ազատագրական շարժման տարբեր դրվագներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս