![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանը Պեկինում կայացած զորահանդեսում ներկայացրել է DF-41 նորագույն բալիստիկ հրթիռը
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/990003.jpg)
Չինաստանը հոկտեմբերի 1-ին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ Պեկինում կայացած զորահանդեսում առաջին անգամ ներկայացրել է DF-41 միջմայրցամաքային նորագույն բալիստիկ հրթիռը: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ենթադրվում է, որ այն հանդերձված է բաժանվող գլխամասով, որը ներառում է անհատական նշանառության 10-ից մինչեւ 12 միջուկային բլոկ: Ըստ տարբեր գնահատումների՝ DF-41 առավելագույն հեռահարությունը կազմում է մոտավորապես 14 հազար կիլոմետր:
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը, ի թիվս այլ զինատեսակների, առաջին անգամ ցուցադրել է նաեւ CJ-100 նորագույն գերձայնային ռազմավարական թեւավոր հրթիռը: Ինչպես ավելի վաղ գրել են չինական ԶԼՄ-ները, այն կարող է կիրառվել լավ ամրացված թիրախների եւ ստորգետնյա բունկերների ոչնչացման համար: