Թրամփը կարծում է, որ Պուտինը «ճնշման տակ է» և «ցանկանում է ավարտել պատերազմը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համոզված է՝ Ռուսաստանի կառավարությունը ճնշման տակ է և ցանկանում է ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը։

Նրա խոսքով՝ իրեն հիշեցրել են Կիևի վրա վերջին ռուսական հարվածների հետևանքով զոհերի մասին և հարցրել՝ արդյոք Կրեմլի ղեկավարն իր վերջին հեռախոսազրույցից հետո ճնշում է զգում։

«Կարծում եմ՝ նա իսկապես ճնշման տակ է։ Նա ցանկանում է ավարտել դա (պատերազմը), և Ուկրաինան էլ է ցանկանում ավարտել։ Մենք բանակցում ենք և կտեսնենք՝ կհաջողվի՞ ավարտել։ Դա սարսափելի է», — ասել է ԱՄՆ նախագահը՝ կրկին հիշեցնելով, որ, իր խոսքով, «ավարտել է ութ պատերազմ»։

«Կարծում եմ՝ մենք դրան ավելի մոտ ենք, քան որևէ մեկը կարող է պատկերացնել, և նախագահ Պուտինը ցանկանում է վերջ տալ դրան, ես դա կարող եմ ասել լիարժեք վստահությամբ։ Շատ լավ զրույց էր։ Եվ նախագահ Զելենսկին նույնպես հիմա ցանկանում է ավարտել։ Մենք կմեկնենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով և այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցը։ Կարծում եմ՝ մենք կարող ենք վերջ տալ պատերազմին», — հավելել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել հուլիսի 4-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031