Նեթանյահուն Թրամփին խնդրել է չզինել Թուրքիային. Axios
Իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուրբաթ օրը նախագահ Թրամփի մոտ բողոքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հռետորաբանության սրման վերաբերյալ։
Ըստ պաշտոնյաների՝ Նեթանյահուն նաև խնդրել է Թրամփին, որն այս շաբաթ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպելու է Էրդողանի հետ, ձեռնպահ մնալ այնպիսի սպառազինության համակարգերի վաճառքից, որոնք կօգնեին Թուրքիային արդիականացնել իր ռազմաօդային ուժերը։

