Չինաստանում սկսել են պորտալ-ավտոբուսի փորձարկումները: Փոխադրամիջոցը նախատեսված է երկրորդ հարկում ուղեւորների փոխադրման համար՝ նրանց տակ թողնելով ազատ երկգոտի ճանապարհը:
«2016-ի Խաղերի մեկնարկին պատրաստվում են ոչ միայն մարզիկները, այլեւ լրագրողները: Ինչպես օգոստոսի 3-ին կազմկոմիտեի ներկայացուցիչները հայտնել են մամուլի կցորդների համար կազմակերպված խորհրդակցությանը, Ռիոյի Օլիմպիադայի մրցումները կլուսաբանեն շուրջ 6 հազար լուսանկարիչներ ու լրագրողներ»,- պատմել են ԱՕԿ-ում:
Իսպանիայի ոստիկանությունը բերման է ենթարկել գերմանացի վեց կին զբոսաշրջիկների, ովքեր փորձել են ֆլեշմոբ կազմակերպեն առափնյա Ժիրոն քաղաքում:
Եվրոպական հեռահաղորդակցական միությունը կոչ է արել թուրքական կառավարությանը կոչ է արել հարգել մամուլի և արտահայտման ազատությունները՝ հաշվի առնելով վերջինիս հուլիսի 27-ի որոշումը:
«Ժիրինովսկիի տեսակետները լուրջ և մեծ քաղաքականության հետ որևէ աղերս չունեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի՝ երևանյան վերջին օրերի դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ հայտարարությանը:
Սիրիայի Հալեպ քաղաքում բանակի կողմից բացված հումանիտար միջանցքներով շուրջ 400 խաղաղ բնակիչներ դուրս են եկել:
Էրդողանը ավելի մեծ վնաս է հասցրել թուրք ժողովրդին, քան այսպես կոչված դավադիրները՝ ձերբակալելով և աշխատանքից հեռացնելով 60 հազար զինվորականների, պետական պաշտոնյաների և այլ քաղաքացիական անձանց, դրանով իսկ տկարացնելով երբեմնի հզոր ռազմական ուժը և վտանգելով երկրի ապահովությունը:
Ռուսաստանցիների մեծ մասը կարծում է, որ դեռ վաղ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի` ռուսական ինքնաթիռը Սիրիայում խոցելու համար ներողություն խնդրելուց հետո: Այս մասին են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները:
Ռուս մասնագետները նեյրոնային ցանցի միջոցով փորձել են պարզել, թե ով կդառնա ԱՄՆ-ի նախագահն առաջիկա ընտրություններում: Ըստ նեյրոնային ցանցի՝ ԱՄՆ- նախագահի պաշտոնում կընտրվի Դոնալդ Թրամփը:
Գերմանիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը օգոստոսի կեսին կայցելի Ռուսաստան, հայտնում է Interfax-ը` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրին:
«Կա ընդհանուր խնդիր, որը Ռուսաստանն արդեն թեստային ռեժիմում փորձարկել է: Խոսքը Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին է: Հարկավոր է մտածել, թե ինչպես հակազդել»,- ասում է էներգետիկ հարցերով ուկրաինացի փորձագետ, «Ռազմավարություն XXI» գլոբալիզացիայի կենտրոնի նախագահ Միխայիլ Գոնչարը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Ֆրիդոմ Հաուզ»-ը իրավապաշտպան կառույցի հրապարակման հեղինակները նշում են՝ իշխանությունների բռնությունները, ինչպես նաև ցուցարարների պահանջներն անտեսելու նրանց քաղաքականությունն է ստիպել շատերին՝ կորցնել հույսը, թե հնարավոր է երկրում ի վերջո արդարադատության հասնել:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը մեկնաբանել է օրերս Վլադիմիր Ժիրինովսկու կողմից Հայաստանի վերաբերյալ արված արտահայտությունները:
««Սասնա ծռեր» խմբավորման գործունեությունը, ֆուտբոլային լեզվով ասած, դեղին քարտ էր ՀՀ իշխանությունների համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ ամփոփելով երևանյան երկշաբաթյա իրադարձություններն ու դրանցից արված հետևությունները: Նա նշեց, որ եկել է հետևություններ անելու ժամանակը:
«Ապրիլյան պատերազմը Ղարաբաղյան կոնֆլիկտի վերջին բռնկումը չէր, ակնհայտ է, որ դա անցել է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտ, ինչը ցույց տվեցին վերջին երկու շաբաթների դեպքերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Արդի տնտեսության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գործիչ Նիկիտա Իսաևը (Մոսկվա)՝ նկատելով, որ այս պահին Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել.
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը իր հավաքագրման զինանոցում ավելացրել է կատուների, գրում է Muslimpress-ը:
Ուկրաինական ճգնաժամն սկսելուց հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «ուժ ցուցադրեց»` հրաժարվելով Ռուսաստանին մատակարարել «Միստրալ» ռազմանավերը, սակայն ներկայումս երկրի ղեկավարը խուսափում է կոշտ հակառուսական հռետորաբանությունից, գրում է The Wall Street Journal-ը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի կառավարության հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունն անվանել է «գուշակություն սև մրուրով», հայտնում է RIA Novosti-ն:
Emirates ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում, ինչից հետո սկսել է այրվել, հայտնում է Telegraph-ը:
Ռուսաստանի համար կարևոր է պետականության կորուստն արագացնող իշխանության տեղապահների հավատարմությունը, որը ժամանակ առ ժամանակ փորձարկվում է ավելի հավատարիմների կազմակերպած ռազմահայրենասիրական ակտերով։ Այո, մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Ամեն անգամ ուրիշ դարձող Հայաստանում։
Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն այսօրվանից սկսել է հացադուլը` այսկերպ իր համերաշխությունը հայտնելով Ուժգորոդ քաղաքում ազատազրկված 2 բանտարկյալներին, հայտնել է նրա քույրը` Վերա Սավչենկոն:
Լոնդոնի փողոցներում կավելանա զինված ոստիկանների թիվը, հայտնել են Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն ու Լոնդոնի ոստիկանության ղեկավար, սըր Բեռնարդ Հոգան-Հոուն, հայտնում է BBC-ն:
Նվազագույնը 22 մարդ է անհետ կորել Հնդկաստանի Մումբայ քաղաքը Գոա նահանգին միացնող կամրջի փլուզման հետևանքով, հայտնում է NDTV հեռուստաընկերությունը:
Սպիտակ տունը գաղտնի կերպով Իրանին է փոխանցել 400 միլիոն դոլար կանխիկ գումար, գրում է Wall Street Journal-ը` հղում կատարելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին:
Մոդել եւ Հոնդուրասի Սանտա Բարբարայի դեպարտամենտի գեղեցկության մրցույթի հաղթող Կարինա Անդինոն անհայտ կորել է այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին դուրս է եկել սեփական տնից: Այս մասին հայտնել են աղջկա հարազատները:
Ճապոնիայի կառավարությունը հրաժարկան է ներկայացրել նախարարների կաբինետի նորացումից առաջ, հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր դեմոկրատ մրցակցին` Հիլարի Քլինթոնին ոչ պիտանի է համարել նախագահական պաշտոնի համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Երևանի ներկայիս իրավիճակի մասին, որը վերաբերում է «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից զենքերը վայր դնելուն, լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառմանը:
Օգոստոսի 2-ին, ելույթ ունենալով լրագրողների առաջ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձյալ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային: Չնայած Կրեմլի հետ «կոշտ և բարդ հարաբերություններին», ինչպես նշել է Օբաման, ԱՄՆ-ը շարունակում է ճնշումը Մոսկվայի վրա` կապված նրա ուկրաինական քաղաքականության հետ:
Հանձնաժողովը, որում ընդգրկվել են յոթ տղամարդ ու վեց կին, մտադիր է ուսումնասիրել կանանց դերը կաթոլիկ եկեղեցու ստեղծման գործումª սկսած նրա գոյության առաջին տարիներից: