
Մարդատար ինքնաթիռը Գոա է վերադարձել շարժիչի բռնկման պատճառով

Հնդկաստանի IndiGo մասնավոր ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնել էր Գոա – Դելի երթուղով, հարկադրված է եղել շտապ վերադառնալ արտաթիռի կետ շարժիչի բռնկումից հետո: Այդ մասինհայտնել է IANS գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ բռնկումն արձանագրվել է այն բանից 15 րոպե անց, երբ ավիահանրանավն օդ է բարձրացել:
Օդանավում եղել է շուրջ 180 ուղեւոր, այդ թվում՝ Գոայի նահանգի շրջակա միջավայրի նախարար Նիլեշ Քաբրալը: «Ուղեւորները տեսան, թե ինչպես էշարժիչը բռնկվել, եւ բոլորն էլ խուճապի էին մատնվել: Սակայն անձնակազմն այդ իրավիճակում շատ պրոֆեսիոնալ գործեց»,- ասել է պաշտոնյան:
Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել արտաթիռի օդանավակայանում, ինչից հետո ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ տարահանվել են: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, նշել է գործակալությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: