Փաստ է, Հայաստանում տեսնում ենք հերթական քաղաքական վենդետան, որը Նիկոլի մանկության երազանքներից էր․ Արմեն Հովասափյան
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ողջ օրվա ընթացքում ուշադիր հետևում էի Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բացահայտ քաղաքական տեռորի հերթական դրսևորմանը: Ասեմ, որ սա լրիվ սպասելի սցենար էր՝ 4% քվեն օրը ցերեկով յուրացնելուց հետո, կանխատսելի էր, որ նման քայլի էր գնալու:
Փաստ է, Հայաստանում տեսնում ենք հերթական քաղաքական վենդետան, որը Նիկոլի մանկության երազանքներից էր: Նա ատում է հարուստ ու կայացած մարդկանց՝ դա փաստ է:
Բայց խոսքս տվյալ դեպքում ուրիշ բան է մասին է:
Ողջ օրվա ընթացքում չտեսա, որ մեր «փառապանծ մարզիկները», ովքեր իրենց սպորտային ողջ կարիերայի, կրկնում եմ՝ ողջ կարիայի համար պարտական են նույն Ծառուկյանին, մի հատ ծպտուն չհանեցին, չդատապարտեցին այն մարդու նկատմամբ իրականացվող «բեսպրեդելը», ում կողմից պարգևատրվել են 100-ավոր անգամներ (է՛լ տուն, է՛լ մեքենա, է՛լ միլիոնավոր դրամական պարգևներ):
ՏՂԱՆԵՐ Ու ԱՂՋԻԿՆԵՐ, բա էտ նույն «պարոն Ծառուկյանին» ու «Մեծ ախպոն» են է բռնե՞լ, ձեն հանեք, մի հատ «պու» արեք ձևի համար: Էն, որ ժամանակին հետը քեֆ էիք անում, հետը նկարվելու համար ուզում էիք կողքը կանգնեք (դրա համար ցելա էիք գցում), սեղանի գլխին էիք նստեցնում ու կենացը կանգնած խմում: Այ էդ նույն մարդուն՝ առավոտից հալածում են:
Էս ամեն ինչից հետո, բա ոնց չասեմ՝ Ադմիրալ Կոլչակը 110 տարի առաջ մարգարեացել է հավիտյանս:
….նրանք ծառայում են բոլոր իշխանություններին:

