
Լոնդոնում պնդում են, որ Բրիտանիան պատերազմի վիճակում է ՌԴ-ից և ՉԺՀ-ից կիբեռգրոհների պատճառով

Մեծ Բրիտանիան մշտապես պատերազմի վիճակում է գտնվում Ռուսաստանի եւ այլ պետությունների տարածքից կիբեռգրոհների պատճառով: Ինչպես սեպտեմբերի 29-ին հայտնել է Daily Telegraph թերթը, այս պնդմամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ գեներալ Նիկոլաս Քարտերը։
«Մարտական գործողությունների փոփոխվող բնույթը ցույց է տալիս, որ խաղաղության եւ պատերազմի միջեւ սահմանները ջնջվում են»,- մեջբերում է հրատարակությունը Քարտերի հայտարարությունը:
Գեներալի կարծիքով՝ ներկայում հիմնական սպառնալիքը կապված է տեղեկատվական տարածության հետ եւ բխում է Ռուսաստանի եւ Չինաստանի տարածքից:
Daily Telegraph-ի տեղեկատվությամբ՝ իր ելույթում Քարտերը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան իր հակառակորդների գործողություններն առանց պատասխանի չի թողնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: