Բաժիններ՝

Սի Ցզինպինը խոստացել է պահպանել Հոնկոնգի բարձր աստիճանի ինքնավարությունը

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը խոստացել է պահպանել երկրի հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի եւ Մակաոյի բարձր աստիճանի ինքնավարությունը: Այդ մասին ասված է հաղորդագրության մեջ, որը հոկտեմբերի 1-ին հրապարակված է WeChat սոցիալական ցանցում Չինաստանի կենտրոնական կառավարության պաշտոնական էջում։

«Մենք կշարունակենք հետեւողականորեն պահպանել «մեկ երկիր՝ երկու համակարգ», «Հոնկոնգը կառավարում են հոնկոնգցիները, իսկ Մակաոն՝ նրա բնակիչները» սկզբունքները: Մենք կապահովենք նրանց բարձր աստիճանի ինքնավարությունը՝ սահմանադրությանը եւ օրենսդրության հիմնարար նորմերին խստիվ համապատասխան»,-հայտարարել է Չինաստանի ղեկավարը՝ հանդես գալով ՉԺՀ-ի կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ընթացքում:

Սի Ցզինպինը վստահություն է հայտնել, որ հատուկ վարչական շրջանները հաջողությամբ կզարգանան մայրցամաքային Չինաստանի հետ համատեղ: «Վաղն անպայման էլ ավելի լավ է լինելու, քան այսօր»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս