Բաժիններ՝

Հնդկաստանում տասնյակ մարդ են զոհվել հեղեղումների ու սողանքների պատճառով

Հնդկաստանում վերջին չորս օրվա ընթացքում առնվազն 127 մարդ է զոհվել հյուսիսային նահանգներում մոլեգնող մուսոնային տեղատարափներից առաջացրած հեղեղումների ու սողանքների հետեւանքով: Ինչպես սեպտեմբերի 30-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը, առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Ութար Փրադեշի նահանգում՝ 87 մարդ, եւ Բիհարի նահանգում՝ 27 մարդ:

The Asian Age թերթին տվյալներով՝ զոհեր են եղել նաեւ Ութարաքանդի, Ռաջասթանի, Մադիա-Փրադեշի նահանգներում, որտեղ զոհվածների թիվը գնահատվում  13:
Բիհարի մայրաքաղաք Պատնայում եւ հարակից շրջաններում փակ են բոլոր դպրոցները, չեն աշխատում բազմաթիվ հիմնարկություններ, փակ են խանութներն ու կրպակները:

Նահանգի կառավարությունը երկու ուղղաթիռ է խնդրել Հնդկաստանի ռազմաօդային ուժերից, որպեսզի օդից սննդամթերքով եւ դեղորայքով պարկեր նետի հեղեղումից տուժած շրջանների բնակչության համար: Բիհարում չեղարկվել են գնացքների բազմաթիվ չվերթներ կամ փոխվել է դրանց երթուղին երկաթուղիների հեղեղման պատճառով:

Հարեւան Ութար Փրադեշի նահանգում իշխանությունները չեղարկել են պետական պաշտոնյաների բոլոր արձակուրդները: Փրկարար խմբերն զբաղվում են հեղեղման գոտիներից բնակիչների տարհանմամբ:
Օդերեւութաբաններն զգուշացնում են, որ առաջիկա օրերին անձրեւները կշարունակվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս