![](/banners/BeFunky-design.jpg)
Թայվանում կամուրջ է փլվել, կան բազմաթիվ տուժածներ
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/990008.jpg)
Թայվանի Իլան գավառում կամուրջ է փլվել, երբ այնտեղով բենզինի ցիստեռն էր անցնում, կան բազմաթիվ տուժածներ, ինչի մասին հայտնել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Կամուրջը փլվել է հոկտեմբերի 1-ին, օրվա առաջին կեսին: Պարեկային ծառայության տեսադիտարկման գրանցումների համաձայն, այդ պահին կամրջով բենզինի ցիստեռն էր անցնում: Այն ընկել է նավամատույցի վրա: Կամուրջի տակ ձկնորսական նավակներ են եղել, եւ շատ մարդիկ ջուրն են ընկել:
Տեղում աշխատում են փրկարարները, որոնք պարզում են նավակների ու տուժածների թիվը, ինչպես նաեւ պատահարի պատճառը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: