Լեզվական պատկերը Վրաստանում. վերջին մարդահամարի արդյունքները

Ազգային վիճակագրական ծառայության 2024 թվականին անցկացրած բնակչության համատարած մարդահամարի տվյալների համաձայն՝ Վրաստանում ռուսալեզու բնակչության թիվն աճել է 18.6%-ով և կազմել 54.460 մարդ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ այս ցուցանիշը 45.920 մարդ էր։

Նույն տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչության 85.1%-ի (3 մլն 343.987 մարդ) մայրենի լեզուն վրացերենն է։ Հատկանշական է, որ 2014 թվականի մարդահամարի համեմատ վրացալեզու բնակչության թիվն աճել է 2.7%-ով, սակայն ընդհանուր բնակչության առումով 87.6%-ից նվազել է մինչև 85.1%։

Վրաստանի վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ ըստ մայրենի լեզուների, երկրում երկրորդ տեղում ադրբեջաներենն է` 265.534 մարդ (6.8%)։ 2014 թվականի տվյալների համեմատ ադրբեջանախոս բնակչության թիվն աճել է 14.7%-ով։

Վերջին մարդահամարի արդյունքները նաև ցույց են տալիս, որ 139.438 մարդ (3.5%) որպես մայրենի լեզու նշել է հայերենը, ինչը 2014 թվականի համեմատ 3.7%-ով պակաս ցուցանիշ է։

Համեմատաբար փոքր լեզվական խմբերի առումով, համատարած մարդահամարի անցկացման ժամանակ օսերենը որպես մայրենի լեզու նշել է 3839 մարդ, ինչը 2014 թվականի համեմատ 32.6%-ոց անկում է արձանագրել։

Հակառակ միտումն է նկատվում աբխազերենի դեպքում, որը որպես մայրենի լեզու ընտրել է 370 մարդ։ Այս ցուցանիշը 2014 թվականի համանման տվյալի (272 մարդ) համեմատ աճել է 36%-ով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031