Գերմանացու տանը հայտնաբերել են գրքեր, որոնք թուրքական հետաքննող մարմինները կասկածելի են համարել: Այլ մանրամասներ կնոջից չեն հաղորդվել: Պարբերականի տվյալներով` Գերմանիայի դեսպանությունը քանի օր է` փորձում է կապվել քաղաքացու հետ, սակայն դիվանագետներին դեռևս չի հաջողվել հանդիպել նրան:
«Իմ կարծիքով, արտգործնախարար Լավրովը նախագահ Պուտինի կարգադրումով սեղանի վրա նոր առաջարկ է դրել՝ փորձելով վերամշակել այն շրջանակային համաձայնագիրը, որը մշակվել էր դեռ մեր օգնությամբ 2007-ին Մադրիդում»:
Արարողության ամենաերկար հատվածը դարձավ Խաղերի մասնակից հավաքականների շքերթը, որում մասնակցեցին մոտ 12 հազար մարզիկներ: Օլիմպիադայի 207 մասնակից-հավաքականներից ըստ ավանդության, առաջինն անցավ Հունաստանի հավաքականը, իսկ շքերթը եզրափակեց խաղերի կազմակերպիչ Բրազիլիան:
Չափավոր իսլամական քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թուրքիայի իշխանությունները որոշել են անցկացնել բանակային բարեփոխումներ, որպեսզի բացառեն նոր ռազմական հեղաշրջման փորձերը:
Apple ընկերությունը հայտարարել է անվտանգության համակարգի խոցելիության եւ թերությունների հայտնաբերման համար հավելյալ վարձրատրություն տրամադրելու ծրագրի մեկնարկի մասին:
«Ի՞նչ ապագաղութացման մասին կարող է խոսք լինել՝ մշակութայի՞ն, տնտեսակա՞ն: Կներեք, բայց հայ ժողովուրդն ունի թե´ դրական, թե´ բացասական հատկանիշներ, որոնք խանգարում են նրա զարգացմանը, մասնավորապես՝ ցանկացած վայրում, ցանկացածի մեջ խնդիրներ փնտրելը, բացի սեփական անձից: Որքան ես շփվել եմ հայերի հետ, նրանց պետք է գտնել թշնամի, պատճառաբանություն, և փոխանակ խնդիը լուծելու՝ նրանք պատմում են, թե ինչու այդ խնդիրը լուծել չի կարելի»:
Բելգիայի Ժյումե քաղաքում ձերբակալել են իրաքցի փախստականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով:
«Վերջին վեց ամիսների իրադարձությունները և հաջորդող ամիսները ցույց են տալիս, որ ռուսական ռազմական բազայի ներկայությունը Հայաստանում չի երաշխավորում, որ Մոսկվան կաջակցի այն ամենին, ինչ Հայաստանը ցանկանում է»:
Լոնդոնյան առեւտրի կենտրոններից մեկում անծանոթ անձինք դանակով հարձակվել են մի տղամարդու վրա և վնասվածքներ հասցրել նրան:
Մահացել է Slingbox-ի հիմնադիր, հայազգի Բլեյք Գրիգորյանը (Blake Krikorian): Բյելք Գրիգորյանն ակտիվ գործունեություն էր ծավալում Սիլիկոնյան հովտում։
Ղազախստանի և Թուրքիայի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Ռեջեփ Էրդողանը Անկարայում քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդման հեռանկարները, ասվում է Ղազախստանի նախագահի կայքում:
Ռուս զինվորականների մարմինները, որոնք զոհվել են Սիրիայի Իդլիբ քաղաքում «Մի-8» ուղղաթիռի կործանման հետևանքով, գտնվում են «Ջաբհաթ ֆատհ աշ-Շամ» խմբավորման զինյալների մոտ, RIA Novosti-ին հայտնել է Հալեպի աշխարհազորայինների հրամանատարությանը մոտ աղբյուրը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բաքու կմեկնի օգոստոսի 7-ին` մանակցելու Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ բանակցություններին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Եվրոպացի քաղաքական գործիչները խոսում են սիրիական հակամարտության հարցում միջամտելու անհրաժեշտության մասին` միգրացիոն ճգնաժամի լուծման նպատակով, սակայն բանը գործի չի հասնում, գրում է գերմանական Spiegel պարբերականը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սանկ Պետերբուրգում օգոստոսի 9-ին կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, այդ թվում` սիրիական թեմատիկայի համատեքստում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը:
Այնտեղ պարբերաբար կլինեն ելույթներ: Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո’չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ:
Change.org կայքում հրապարակված բանաձևը, որը պահանջում է աշխատանքից ազատել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, հավաքել է ավելի քան 150 հազար ստորագրություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին անդրադարձել է Բաթումում իր խրտվիլակն այրելու փաստին, ինչպես նաև լուսանկարին, որտեղ «Մեր հայրենիքը» կուսակցության առաջնորդ Գիա Կորկոտաշվիլին թաքցրել է դեմքը ակցիայի ժամանակ:
Կոսովոյի խորհրդարանի շենք պայթուցիկ սարք է նետվել: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, շինությունը ստացել է ոչ լուրջ վնասվածքներ, տուժածներ չկան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, Սարգսյանը հստակ գծեց այն կարմիր գծերը, որոնք նա չի պատրաստվում հատել: «Մենք ոչ ոքի թույլ չենք տա սասանել մեր պետության հիմքերը: Հայաստանում զենքով և բռնությամբ հարցեր չպետք է լուծվեն: Երևանը Բեյրութը չէ կամ Հալեպը: Թող ոչ ոք չփորձի անցյալ դարի «Սառը պատերազմի» լուծումները ներմուծել Մերձավոր Արևելքից Հայաստան»: Ավելի քան թափանցիկ ակնարկ էր Սեֆիլյանին և նրա «Նախախորհրդարանին»։ Հատկապես հաշվի առնելով այդ գործչի լիբանանյան ծագումը»,- վերլուծել է Մարկեդոնովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ադրբեջանական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների աճը, ինչպես նաև Ռուսաստանից պարարտանյութերիի և գյուղտեխնիկայի արտահանման ավելացումը զգալի դեր կունենան երկու երկրների միջև առևտուրը ավելացնելու հարցում, հայտնում է RIA Novosti-ն:
Արժե մտածել ու փորձել գտնել մեկ այլ՝ մեզ համար կարևոր ու ոչ միայն ղարաբաղյան հարցին վերաբերող հարցի պատասխան։ Ինչո՞ւ է աշխարհը, միջազգային հանրությունը հետևողականորեն, շարունակաբար երես թեքում Հայաստանից ու մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցում՝ ղարաբաղյան խնդրում, ըստ էության, հանդես գալիս ադրբեջանամետ դիրքերից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին՝ Ադրբեջան մեկնելու նախօրեին, հարցազրույց է տվել ադրբեջանական «Ազեր Թաջ» պետական լրատվական գործակալությանը, հայտնում է ռուսական RIA Novosti գործակալությունը:
Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, աշխատում է արևմտյան գործընկերների հետ և հուսով է, որ համատեղ ջանքերով որոշումը կգտնվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուս-թուրքական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար, որտեղ այդ երկու երկրները վճռորոշ դեր ունեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը:
Թեեւ Թուրքիան դեպի միապետության ճանապարհին է, ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը ձեռնտու է Հայաստանին, համոզված է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը.
DHL միջազգային ընկերությանը պատկանող բեռնատար «Բոինգ 737-400»-ն Իտալիայի Բերգամո քաղաքի Օրիո ալ Սերիո օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո չի կարողացել ժամանակին արգելակել, ճեղքել է օդանավակայանի տարածքի պարիսպը եւ դուրս եկել խճուղի: Այս մասին տեղեկացնում է La Stam pa թերթը:
«Էրդողանը հրաշալի նախագահ է, հայրենասեր, ցանկանում է իր երկրի զարգացումը: Չի ցանկանում, որ Թուրքիան ղեկավարեն զինվորականներն ու ԱՄՆ-ը և նրան խամաճիկ դարձնեն իրենց ձեռքում։