Բաժիններ՝

Ժակ Շիրակի հարազատները չեն ցանկացել, որ Լը Պենը ներկա գտնվի Ֆրանսիայի նախկին նախագահի հիշատակին նվիրված արարողությանը

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն այսօր ներկա չի լինելու Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին պաշտոնական արարողությանը։ Ժակ Շիրակի ընտանիքն ու հարազատները նշել են, որ չեն ցանկանում, որպեսզի Լը Պենը մասնակցի արարողությանը:

«Մենք ցավով նշում ենք, որ Շիրակի ընտանիքը հրաժարվել է հարգել հանրապետական սովորույթները, որոնք թույլ են տալիս ֆրանսիացի ժողովրդի կողմից ընտրված բոլոր ներկայացուցիչներին ժամանել նախկին նախագահի հիշատակի արարողությանը»,-որոշմանն արձագանքելով՝ Twitter-ի իր էջում գրել է Լը Պենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս