«Կարմիր գիծ». Բալոգանի հետ կապված պատմությունից հետո Ինֆանտինոն հակամարտության մեջ է մտել ֆուտբոլային աշխարհի հետ
Ֆուտբոլային աշխարհը բացասաբար է ընդունել ՖԻՖԱ-ի որոշումը՝ կասեցնել ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգանի որակազրկումը։
ՈՒԵՖԱ-ում այս որոշումը որակել են որպես «կարմիր գիծը» հատել, և այժմ, ըստ լրատվամիջոցների, նախապատրաստում են Ինֆանտինոյի մրցակցին հաջորդ տարի կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։
Լրագրող Բեն Ջեյքոբսը հայտնել է, որ ՖԻՖԱ-ն այս որոշումը կայացրել է Սպիտակ տնից Ինֆանտինոյի ստացած զանգից հետո։
Միևնույն ժամանակ, ՖԻՖԱ-ի աղբյուրները պնդում են, որ Սպիտակ տան կարծիքը չէր կարող ազդել որոշման վրա։
Թրամփը վստահեցրել է, որ Ինֆանտինոյին չի հրահանգել, թե կոնկրետ ինչ քայլեր ձեռնարկել Բալոգանի որակազրկման շուրջ ստեղծված իրավիճակում, սակայն նշել է, որ խնդրել է վերանայել այն։
Ինֆանտինոն իր հերթին նշել է, որ որոշում կայացնելիս ՖԻՖԱ-ն անկախ է եղել։
ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ և Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը կարծում է, որ Բալոգանի հետ կապված իրավիճակը կարող է հանգեցնել Ինֆանտինոյի իմփիչմենթին։
ՈՒԵՖԱ-ից և բելգիական կողմից բացի՝ ՖԻՖԱ-ի որոշումը քննադատել են «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը և մի շարք այլ հայտնի ֆուտբոլային գործիչներ։

