Ջոնսոնը Եվրամիությանն առաջարկություններ կներկայացնի Brexit-ի վերաբերյալ. Times
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկայում Եվրամիությանը ներկայացնել իր կառավարության պաշտոնական առաջարկությունները, որոնք վերաբերում են ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալուն: Այդ մասին հայտնել է Times թերթը, որի տեղեկությունների համաձայն Ջոնսոնը, ի թիվս այլ բաների, Եվրամիությանը կդիմի Brexit-ի հետագա հետաձգում թույլ չտալու խնդրանքով:
Ինչպես գրում է հրատարակությունը, հոկտեմբերի 31-ին Եվրամիության կազմից երկրի դուրս գալը, ինչպես որ Ջոնսոնը խոստացել է բրիտանացիներին, կլինի այն պայմաններից մեկը, որոնք վարչապետը կներկայացնի եվրոպական կառավարությունների ղեկավարներին:
«Ես զգուշավոր լավատեսություն ունեմ»,- սեպտեմբերի 30-ին, ելույթ ունենալով Մանչեսթերում, հայտարարել է Ջոնսոնը՝, որը, The Daily Telegraph-ի տվյալներով, արդեն հոկտեմբերի 1-ին պատրաստվում է հեռախոսով իր առաջարկությունները շարադրել Եվրոպայի ղեկավարներին:
Մինչդեռ, ինչպես նախօրյակին հայտնել է թերթը, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են մինչեւ շաբաթվա վերջը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ստիպել՝ հետաձգելու Եվրամիությունից երկրի դուրս գալու ամսաթիվը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: