Բաժիններ՝

Հոնկոնգում կրճատել են ՉԺՀ-ի 70-ամյակի առթիվ նախատեսված հանդիսավոր միջոցառումները

ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի առթիվ հոկտեմբերի 1-ին կայանալիք հանդիսությունները Հոնկոնգում կանցնեն համեստ: Այդ մասին հայտնել է տեղական վարչակազմի արարողակարգի ծառայությունը:

Քաղաքում շարունակվող բողոքների պատճառով չեղյալ է հայտարարվել տոնական հրավառությունը Վիկտորիա նավահանգստում, իսկ բաց հրապարակում օրհներգի հնչյունների ներքո դրոշների բարձրացման առավոտյան արարողությունը կկայանա առանց հանրության ներկայության:

Անվտանգության նպատակով հյուրերն այդ իրադարձության հեռարձակմանը կհետեւեն ցուցահանդեսային կենտրոնի ներսում տեղադրված էկրաններին, որտեղ դրանից անմիջապես հետո կկայանա ընդունելություն: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը, նրա կառավարության հանգուցային նախարարները, շատ օրենսդիրներ ներկա չեն լինի այդ միջոցառմանը:

Սեպտեմբերի 30-ին նրանք Պեկին են մեկնել ավելի քան 240 մարդուց բաղկացած պատվիրակության կազմում՝ Տյանանմեն հրապարակում հանդիսություններին մասնակցելու համար, որտեղ հոկտեմբերի 1-ին կկայանա զորահանդես: Նշվում է, որ Լամը Հոնկոնգ կվերադառնա հոկտեմբերի 1-ի երեկոյան Շենչժենով, բացակայության ընթացքում նրան կփոխարինի գլխավոր քարտուղար (գլխավոր նախարար) Մեթյու Չժանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:f

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս