Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Լեհաստանը առաջ են մղում պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ

Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Լեհաստանը հայտարարել են պաշտպանության ֆինանսավորման նոր՝ «Բազմակողմ պաշտպանական մեխանիզմի» (MDM) մշակման գործում գրանցված զգալի առաջընթացի մասին, որը կոչված է մասնավոր ներդրումներ ներգրավել դաշնակիցների պաշտպանունակության ամրապնդման համար։

Չորս երկրների համատեղ հայտարարության համաձայն՝ նախատեսվում է մեխանիզմի ստեղծումն ավարտին հասցնել մինչև 2027 թվականը։ Աշնանը պետությունները մտադիր են անցնել նախագծի հաջորդ փուլին և ընդլայնել դրա մասնակիցների կոալիցիան։

Ակնկալվում է, որ սա թույլ կտա դաշնակիցներին ավելի արդյունավետ համակարգել պաշտպանական ծախսերը և ուժեղացնել օպերատիվ համատեղելիությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031