ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅԻ ԴԵՄ. ՀԱՍԵԼ ԵՆ «КОНТРОЛЬНЫЙ ВЫСТРЕЛ»-ԻՆ. ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՆԱՀԱՆՋԵԼ. ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ավելի վատ ժամանակներ են, որովհետև բոլոր դեպքերում Ստալինն ուժեղ պետություն էր պահում, պատերազմ հաղթեցին էդ ժամանակ։ Հիմա պետությունը մեր աչքի առաջ կործանվում է, պետական այն ստրուկտուրաները, որոնք պիտի զբաղվեին պետության, ժողովրդի, օրենքի պաշտպանությամբ, ներգրավված են փաստորեն էս ամբողջ դեստրուկտիվ, ավերիչ գործունեության մեջ։
  • Այս մարդիկ միանգամից սկսել են ծառայել թշնամուն, և ամեն ինչում երևում է թշնամու ձեռագիրը, թուրքի ձեռագիրը։ Ըստ էության մենք, երբ 8 տարուց ավելի խոսում ենք այդ մասին, որ այսօր Հայաստանում իշխանության են եկել  թշնամական ուժեր, ամեն օր և ամեն վայրկյան գնալով ավելի ցցուն ու ցայտուն մենք տեսնում ենք, որ, այո՛, դա այդպես է, և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։
  • Երբ մենք նայում ենք ժամանակակից պատերազմների բնույթը, այսօր շատ է խոսվում հիբրիդային պատերազմի մասին։ Այո՛, վաղուց ի վեր Հայաստանը հիբրիդային պատերազմի թիրախում է, և դրա կարևորագույն բաղադրիչներից մեկն այն է, որ ստեղծվում են քաղաքացիական զորքեր. դա գործակալական ցանցն է, որ տարիներ շարունակ, նաև հասարակական կազմակերպությունների անվան տակ, փոխել են ժողովրդի գիտակցությունը, արժեքները։ Եվ ամենահարմար պահին ուզուրպացնում են իշխանությունը, և այդ խմբին, ում իրենք աճեցրել էին, բուծել էին, բերում են իշխանության, իսկ էդ խումբը ծառայելու է նրան, ով իրեն բերել է իշխանության:

Կարդացեք նաև

  • Ամեն ինչ արվում է ընդհանրապես հայկական քաղաքակրթությունը ոչնչացնելու համար: Թուրքական աշխարհի աստղային ժամերն են։ Իրադարձությունները, հանգամանքները այնպես են դասավորվել, որ իրենք կարող են իրենց ազգային իղձերն իրականացնել: Արևմուտքը, ըստ էության, Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված, Թուրքիայի թիկունքին կանգնած է, իսկ Հայաստանը մեզ համար է հայրենիք, մեզ համար է թանկ, իսկ իրենց համար սա ընդամենը տարածաշրջան է, որն աշխարհաքաղաքական իմաստով շատ կարևոր է էդ հզոր ուժերի համար: Այնպես որ, հայ մարդու կյանքը, հայ մարդու բարեկեցությունը չքննարկվող հարց է այլ երկրների, գերտերությունների համար. ո՞ւմ է պետք ժողովուրդը, նրանց հարկավոր է, որպեսզի Հայաստանը դառնա պլացդարմ:
  • Աստված երբեք չի պատժում որևէ մեկի՝ առանց նախապես զգուշացնելու. Ուկրաինան հրաշալի օրինակ է։ Հայաստանի ուկրաինացման պրոցես է գնում։ Ուկրաինան, որ շատ ու շատ տեսակետներից շատ ավելի ուժեղ, հզոր, մեծ հնարավորություններով, ռեսուրսներով անհամեմատելի պետություն էր, տեսնում ենք՝ ինչ օրն է ընկել։
  • Նայե՛ք Իրանին. պետությունը հզոր է, երբ ժողովուրդը և իշխանությունն իրար հետ նույն մտածելակերպն ունեն, նվիրված են հայրենիքին։ Հիմա մենք Իրանի պարագայում տեսնում ենք, որ իրենք արդեն կանխատեսել էին, թե ինչ հզոր հարվածներ կարող են լինել, և ինչպես էին խորքային ձևով նախապատրաստված դրան: Լավ օրինակի ետևից է հարկավոր գնալ:
  • Ես կարծում եմ, որ ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վերցնելը հասուն, գրագետ մոտեցում է։ Մենք տեսնում ենք, որ այս պահին արժեզրկում է տեղի ունենում. ինչ-որ ուժեր զբաղված են, և դա վարակի նման տարածվում է՝ ընդդիմադիր ուժերին վարկաբեկելով։ Ի՞նչ է մեզ տալիս ընդդիմադիր ուժերին վարկաբեկելը։
  • Վախը, սուտը հոգեբանական պատերազմի շատ աշխատող գործիքներ են. հենց հիմա վախի մթնոլորտ է, չէ՞, տարածվում Հայաստանում։

  • Հոգեբանական պատերազմը մեր քաղաքացիների նկատմամբ արդեն վաղուց է տարվում. ընդ որում, այդ պատերազմն ունեցել է իր նախապատրաստական փուլը, դեռ մինչև սրանց իշխանազավթումը։ Բոլոր հասարակական կազմակերպությունների միջոցով գրանտակերները կլոր սեղաններ էին անում, ասում՝ կոտրում ենք ստերեոտիպերը։ Էդ ի՞նչ ստերեոտիպ էին կոտրում, կամ ի՞նչ է ստերեոտիպը։ Այն, ինչ որ ազգային է, իրենք համարում են ստերեոտիպ: Մարդն ապրում է սոցիալական դիրքորոշումներով, որոնց անունը մենք ստերեոտիպ ենք դնում: Մարդու բնույթը, հոգեբանությունն այնպիսին է, որ եթե ինչ-որ մի դիրքորոշում դու ջարդում ես, անպայման դրան փոխարինող հակառակ դիրքորոշումն ես ամրապնդում:
  • Մեր հասարակությունը կնամեծար հասարակություն է, և այդպես է եղել միշտ: Մեր պատմության մեջ կանացի այնպիսի հզոր կերպարներ ենք ունեցել: Հայաստանում պաշտոններ են զբաղեցրել, որոշումներ կայացնող են եղել կանայք: Մենք Այծեմնիկի, Փառանձեմ թագուհու կերպար ունենք, ճգնաժամային պահերին մենք տեսնում ենք՝ ինչպես հայ կանայք համախմբվել են և թիկունք են կանգնել տղամարդկանց: Մեկ էլ դրսից գալիս են ու սկսում են տղամարդկանց ու կանանց հարաբերությունների մեջ ինչ-որ լարվածություն մտցնել, ընտանեկան արժեքները ոչնչացվում են։ Կամաց-կամաց էդ սեմինարներով և այլն, եկել և նոր արժեքներ են փորձել մտցնել, ինչ-որ չափով հաջողվել է: Եվ ահա գալիս է կրիտիկական փուլ, երբ հոգեբանական պատերազմը մտնում է մեկ այլ փուլ։ Այդ փուլը 2008թ. փորձեցին, չստացվեց, 2018-ին ստացվեց:
  • Կա մեթոդոլոգիական բլոկ, որ կոչվում է դեբիլիզացիայի մեթոդական բլոկ։ Այսինքն՝ ում ուզում են վերացնել, ոչնչացնել՝ իր պետության հետ մեկտեղ, կրթական համակարգն են աղավաղում, ոչնչացնում, քանի որ անկիրթ զանգվածին շատ ավելի հեշտ է համոզելը: Դեռ գեբելսյան ժամանակներից է հայտնի, որ ինտելեկտուալիզմը քարոզչության ամենամեծ թշնամին է:
  • Հոգեբանական պատերազմն ամբողջովին թափով առաջ է գնում, և այսօր արդեն մենք հասել ենք այն պահին, երբ գալիս է մի պահ, ինչպես մարդասպանն է «контрольный выстрел»-ը՝ վերջնական հարվածը հասցնում, նույնը սրանք են անում: Իհարկե, մենք դեռ էդ աստիճանին չենք հասել, արդեն նույնիսկ մեր ընտրությամբ մենք ցույց տվեցինք, որ չէ, մենք մեռնել չենք ուզում, մենք արդեն հասկանում ենք՝ ինչն ինչոց է, բայց բոլոր դեպքերում ընտրությունների հարցում աշխատեց նորին մեծություն վախը:
  • Տիրապետի՛ր մարդու գիտակցությանը, և դու արդեն հաղթանակած ես: Ժամանակակից պատերազմները կոգնիտիվ պատերազմներ են, նույն հոգեբանական պատերազմն է, այսինքն՝ մտածական ոլորտի վրա ազդում ես, փոխում ես մտքերը, նոր դատողություններ, մտքեր ես փոխանցում մարդկանց, դրան զուգահեռ՝ փոխվում են էմոցիաները, հույզերն են փոխվում։ Փոխված է, քո միտքը և հույզերը, քո վարքագիծն անպայման փոխվելու է: Շատ գրագետ ձևով հոգեբանական պատերազմի բոլոր մեթոդոլոգիական հնարքները մշակված են։ Ահա այս հոգեբանական պատերազմի մեթոդներն ու գործիքներն են կիրառվում հայ ժողովրդի դեմ:

  • Կառավարելի քաոսի տեսություն կա. ստեղծվում է քաոս և՛ հասարակության մեջ, և՛ մարդկանց մտքերում, և էդ քաոսի մեջ սկսում են կառավարել։ Այդ տեսության հիմնադիրը՝ Սթիվեն Մանը, 90-ական թվականներին աշխատել է Հայաստանում՝ Ամերիկյան դեսպանատանը։
  • Որպեսզի դու կարողանաս ինչ-որ մի համակարգ ոչնչացնել, դու պիտի ուսումնասիրես էդ համակարգը։ Այսինքն՝ մեզ շատ լավ ուսումնասիրել են, մեր ուժեղ ու թույլ կողմերը։
  • Քաոսի տեսության մեջ էսպիսի մի հատ հետաքրքիր բան կա։ Թեկուզ փոքրիկ իրադարձություն կարող է անպիսի էֆեկտ թողնել, որ ամեն ինչ կարող է լրիվ փոխվել։ Դա կոչում են թիթեռնիկի էֆեկտ կամ ավազահատիկի էֆեկտ։
  • Ես ինքս տեսնում եմ, շրջապատում մարդիկ ասում են՝ մենակ խաղաղություն լինի, ուրիշ բան պետք չի, իսկ խաղաղություն հենց էդպես չի լինում։ Էս պայմաններում ի՞նչ խաղաղություն, երբ դու թուլացնում ես բանակը, անընդհատ զիջումների ես գնում։
  • Մարդկանց դարձնում են զոհ. Դա վիկտիմիզացիան է: Այսինքն՝ մարդն էնպիսի վիճակի մեջ է ընկնում, որ մինչև երեկոն գալիս է, ինքն արդեն ոչ մի բանի ընդունակ չէ, իր կամքից, քայլերից ոչ մի բան կախված չէ: Եվ այդ ժամանակ մարդն իրեն զգում է շատ փոքր, չնչին, անկարող, այսինքն՝ իրեն զգում է զոհ։ Մարդուն արհեստականորեն զոհ են դարձնում: Իմիջիայլոց, վիկտիմիզացիան հոգեբանական պատերազմի մեթոդաբանական էդ բլոկներից մեկն է:
  • Մենք կորցնում ենք մեր ազգային հպարտությունը, և սա արվում է միտումնավոր:
  • Հերոսների նկարները՝ Ռոբերտ Աբաջյանի և մյուսների, այո՛, ինքնությունը պահպանող է, և հիմա այդ նկարները պատերից ջնջում են և ևս մեկ հարված են հասցնում նրանց հարազատներին։ Դա նաև անձնական է, ոնց որ 2-րդ անգամ հարազատիդ կորցնես: Չէ՞ որ դա մխիթարություն էր, հպարտության տեղիք էր տալիս: Հիմա վերցնում են ու ջնջում են, ոնց որ մի հատ էլ սպանես էդ նույն մարդկանց: Այնպես որ, սրանք բոլորը մտածված են:

  • Մարդկանց մեծ մասը կոնֆորմիստներ են, այսինքն՝ հարմարվողներ են։ Ոչ թե ադապտացիայի, հարմարման մասին է խոսքը, որ պիտի հարմարվես պայմաններին, այլ, որ խմբի, ինչ-որ ուժի ներգործության տակ փոխում ես քո սկզբունքները, փոխում ես քո մոտեցումները։ Նժարի որ կողմը ծանրանում է, թեքվում են այդ կողմը:
  • Ես տեսնում եմ, որ ոգևորված որոշներն ասում են՝ մի՛ վերցրեք, մանդատները մի՛ վերցրեք, ախր մի հատ պետք է նաև վերլուծել, հասկանալ՝ ի՞նչ է տալիս մանդատ վերցնելը և ի՞նչ է տալիս մանդատ չվերցնելը։ Մեզ շատ լավ գրագետ, իրավաբանական հիմնավորումներով բացատրում են, ասում են՝ եթե չվերցնեն, իրենք կդիմեն Սահմանադրական դատարան, կանցնեն հաջորդ ուժերը։ Իրենց ձեռքերը բացարձակ ազատ, են ինչ ուզեն՝ կանեն: Ես գտնում եմ, որ էս մարդիկ, ովքեր պատրաստ են մտնել էս թրքահոտ Խորհրդարանը, էդ միջավայրում եթե իրենք պայքարելու են, էս մարդկանց փառք ու պատիվ։ Որովհետև իրենք բոլորն էլ կարող էին հանգիստ գնալ, իրենց կյանքով ապրել: Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, որ ձայն եմ տվել ընդդիմությանը, պահանջում եմ, որ իրենք գնան՝ իմ տեսակետը, իմ ընդդիմադիր տեսակետը Ազգային ժողովում բարձրացնեն։ Չի կարելի նահանջել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031