Բաժիններ՝

Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները

Չինաստանի «Տյանվեն-2» (Tianwen-2) տիեզերական զոնդը հաջողությամբ հասել է 2016HO3 աստերոիդից 20 կիլոմետր հեռավորության վրա, ինչը հնարավորություն կտա սկսել գիտական հետազոտությունները մոտ 1 միլիարդ կիլոմետր երկարությամբ և մոտ 400 օր տևած  ճանապարհորդությունից հետո։ Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA)։

Չինաստանը 2025 թվականի մայիսի 29-ին աստերոիդից Երկիր նմուշներ բերելու առաքելությամբ իր առաջին զոնդն էր արձակել։ Տասնամյա ծրագրի շրջանակում «Տյանվեն-2»-ը պետք է իրականացնի միաժամանակ մի քանի նպատակ՝ հավաքի նմուշներ Երկրին մոտ գտնվող 2016HO3 աստերոիդից և ուսումնասիրի Մարսից էլ ավելի հեռու գտնվող գլխավոր աստերոիդային գոտու 311P գիսաստղը։

Մոտեցման փուլում զոնդը լուսանկարել է աստերոիդը։

Առաջիկայում զոնդը փուլ առ փուլ կիրականացնի ավելի մանրամասն գիտական ուսումնասիրություններ՝ հավաքելով տվյալներ աստերոիդի ձևի, բաղկացած նյութերի և ներքին կառուցվածքի վերաբերյալ, ինչը հիմք կստեղծի նմուշների հավաքման հաջորդ գործողությունների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031