Աշխարհում ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Չինաստանի զարգացումը. Սի Ցզինպին
Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ կանգնեցնել չին ազգի զարգացումը: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ երկրի գլխավոր հրապարակում ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:
«Չկա ոչ մի ուժ, որը կարողանա խարխլել այս մեծ երկրի հիմքը: Ոչ մի ուժ չի կարող չին ազգին ետ պահել առաջշարժումից»,- ասել է Սի Ցզինպինը Տյանանմեն հրապարակում զորահանդեսի սկսվելուց առաջ: Նա հավելել է, որ չին ժողովուրդը 70 տարվա ընթացքում իր ջանքերի շնորհիվ եւ աննկուն պայքարում կարողացել է հասնել այնպիսի հաջողությունների, որոնք զարմացրել են աշխարհը:
ՉԺՀ-ի նախագահն ընդգել է, որ Չինաստանն ընթանալու է զարգացման խաղաղ ուղիով եւ շարունակելու է բոլոր երկրների հետ համագործակցելու քաղաքականությունը: Ընդսմին Ցզինպինը հայտարարել է, որ չինական բանակը եւ ռազմական ոստիկանությունը վճռականորեն պաշտպանելու են երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ նրա զարգացման շահերը: ՉԺՀ-էն կազմավորվել է 1949 թվականի հոկտեմբերի 1-ին:
Պեկինում այսօր ընդգրկուն հանդիսություներ են ընթանում ՉԺՀ-ի հիմնադրման 70-ամյակի առթիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: