Գերմանական խորհրդարանում «ձախերի» խմբակցության առաջնորդներից մեկի՝ Սառա Վագեկնեխտի վրա տորթ են նետել, հայտնում է Der Spiegel-ը: Դեպքը տեղի է ունեցել Մագդեբուրգում՝ «ձախերի» կուսակցական համագումարի ժամանակ:
Ավելի քան 40 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ, տուժել է կայծակի հարվածից Փարիզում՝ այգիներից մեկում, և Գերմանիայում՝ ֆուտբոլային խաղի ժամանակ, հայտնում է BBC-ն:
Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է գիտական նպատակներով մարդկային էմբրիոնների աճեցման թույլտվություն տալու մասին: Այսպես, երկրի առողջապահության նախարար Էդիթ Սհիփերսը հայտարարել է, որ ցանկանում է թույլատրել գիտական հետազոտությունների համար էմբրիոնների ստեղծումը, ու մարդկանց հնարավորություն տալ ունենալ առողջ երեխաներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները լուսանկարներում նկատել էին սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության խորհրդանիշով ամերիկացի զինծառայողների:
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Հալեպ նահանգում հարձակում են գործել ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» դիրքերի վրա ու գրավել մի քանի բնակավայր:
Ցզյա անունով գործարարը ժամանել էր Շանդուն նահանգ՝ աշխատանքի բերումով: Ազատ ժամանակ նա որոշել էր այցելել տեղի կենդանաբանական այգի:
«ԱՄՆ-ում կենտրոնացած մարդու իրավունքների պաշտպանության գծով Freedom House կազմակերպության տվյալներով` Ադրբեջանում խուլիգանության եւ թմրանյութերի մեղադրանքներով ձերբակալված նվազագույնը 5 լրագրողների հետ 80 քաղբանտարկյալներ կան», -գրում է The Guardian-ը:
«Նախագահների հունիսյան հանդիպումը ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար կարող է որոշիչ դառնալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և հակամարտության գոտում տիրող ներկայիս իրավիճակին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարը Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում ոչնչացվել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդանավի ավիահարվածից: lenta.ru-ն հայտնում է, որ Պենտագոնի տվյալներով՝ Մահեր ալ-Բիլաուին այն 70 զինյալներից է, ովքեր ոչնչացվել են ռմբակոծման ժամանակ:
Իրանը նախատեսում է այս տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել ավիավառելիք: Ըստ Irna գործակալության՝ հայտարարել է Իրանի նավթամթերքների ազգային ընկերության ղեկավար Իսմայիլ Հիշամ Ֆիրուզը: Ըստ նրա` Իրանը ծրագրում ավիակերոսին արտահանել ոչ միայն Հայաստան, այլ նաև Աֆղանստան, Իրաք յան Քուրդիստան, Տաջիկստան:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը համացանցում Ադրբեջանի կրոնական առաջնորդներին ուղղված սպառնալիքներ բովանադակող տեսանյութ է հրապարակել, որում խոստացել է հաշիվ մաքրել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:
ԴԱԻՇ-ի ավելի քան 100 զինյալ է սպանվել Սիրիայում թուրքական հրետանու գնդակոծության ու ԱՄՆ կոալիցիայի գլխավորած ուժերի ավիահարվածների հետևանքով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Արգենտինայի նախկին նախագահ Ռեյնալդո Բինյոնեն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Արգենտինայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել «Կոնդոր» օպերացիայի ժամանակ իրականացրած հանցագործությունների մեջ, որն ուղղված է եղել երկրի ընդդիմության դեմ, հայտնում է korrespondent.net-ը:
Ֆրանսիայի Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարում զանգվածային կռվի հետևանքով նվազագույնը 40 մարդ է տուժել: Այդ մասին հայտնում են Պա-դե-Կալե դեպարտամենտից, տեղեկացնում է DW-ն:
Բուլղարիայի Arsenal ընկերության գործարանում, որը երկրում զենքի խոշորագույն արտադրողն է, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, հայտնում է korrespondent.net-ը:
Եվրամիության որոշումը՝ Սիրիայի դեմ մեկ տարով երկարաձգել պատժամիջոցները, այսօր ուժի մեջ է մտնում: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում, որտեղ հրապարակվել է համապատասխան նորմատիվային ակտը:
Պանամական փաստաթղթերի արտահոսքից 8 շաբաթ անց աշխարհում օֆշորային խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է բրիտանական 3 հարկային օազիսներում իր գրասենյակներից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Անկարայից կոնկրետ քայլեր է սպասում՝ կապված Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված «Սու-24» ռմբակոծչի հետ, հայտնում է TASS-ը:
Մեխիկոյում իշխանությունները բնապահպանական ահազանգ են հնչեցրել մեգապոլիսի հովտում օդի աղտոտվածության վիճակի պատճառով:
Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմ ընտանեկան զույգը չորեքշաբթի գիշերը հայտնվել էր Լոնդոնի պապարացիների տեսախցիկների կենտրոնում:
EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոսի հյուրանոցները ստիպված են եղել 10 անգամ իջեցնել գները:
Լիլիթ Գևորգյանի խոսքով՝ հունիսյան հնարավոր հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, հայկական կողմից կպահանջեն համաձայնել լուծման մի փաթեթի, որը հիմնված կլինի Հայաստանի համար անբարենպաստ՝ նախորդ ճանապարհային քարտեզի վրա: Ադրբեջանը, նրա խոսքով, շատ հավանական է, որ կպահանջի հստակ ժամկետներ գոնե հինգ շրջանները ստանալու համար:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ում հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:
Մարտին փախստականների վերաբերյալ Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինից ավելի բացահայտ եւ մեծամիտ կերպով ավտորիտար է դարձել: Այս մասին Թուրքիայի եւ ԵՄ միջեւ վիզայի ազատականացման եւ փախստականների համաձայնության հետ կապված հրապարակած հոդվածում գրում է անգլիական The Economost հանդեսը:
Աշխարհի բոլոր երկրները և միջազգային կառույցները պետք է հարգեն ինքնորոշման իրավունքի իրացումը, հարգեն այն ժողովուրդներին, որոնք պայքարում են ինքնորոշման իրավունքի իրացման համար: Ազգային ժողովում Էկվադորի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը կարգադրություն է տարածել Takata-ի անվտանգության բարձերով եւս 7 միլիոն ավտոմեքենա հետ կանչելու մասին, տեղեկացնում է BBC-ն:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաման է տվել նախապատրաստել փաստաթղթերի նախագծերը՝ երկարաձգելու մի շարք երկրների պարենային մթերքների ներմուծման վրա սահմանված էմբարգոն, որոնք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել՝ կապված Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայի արևելքում առաջացած կոնֆլիկտի հետ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը կայցելի Ադրբեջան, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախարարների կաբինետին:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելով Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ադրբեջանի Հանրապետությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքից կգնի մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ոսկու 6 հանքերը, որոնք նրանք կոռուպցիոն ճանապարհով երկրից հափշտակել էին 10 տարի առաջ, գրում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը: