Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարի ոչնչացման մասին
Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների պատրաստման բաժնի հրամանատար Ֆադի Ֆալահ Աշուր Դաղմաշին։
Բանակի տվյալներով՝ նա պատասխանատու էր ստորաբաժանումների, այդ թվում՝ հրթիռային հաշվարկների պատրաստման համար՝ նախքան 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձությունները, ինչպես նաև ղեկավարում էր Գազայի հատվածում իսրայելական զորքերի դեմ իրականացվող մարտական գործողությունները։
Իսրայելի բանակը նաև պնդում է, որ վերջին շրջանում Դաղմաշը զբաղվում էր նոր «ահաբեկչական ծրագրերի» մշակմամբ և փորձում էր վերականգնել ՀԱՄԱՍ-ի մարտական ներուժը։

