Եվրոչինովնիկ Մարթա Կոսը ձեռք է առնում հայ ժողովրդին
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանի ու ծիրանից պատրաստված մուրաբայի լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել.
«Սա ծիրանի մուրաբա է, որը ես պատրաստել եմ հայկական ծիրաններից:
Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունը, որն այժմ տեղի է ունենում Հայաստանում։ Անցյալ ամիս կայացած ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն հաստատել ԵՄ-ի հետ։ Ռուսաստանը փորձել էր ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան՝ ԵՄ-ն օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այս արտադրանքներից շատերի համար։
Ահա թե ինչու, երբ անցյալ շաբաթ Հայաստանում էի, Բրյուսել վերադարձա ծիրանով լի մի հսկա զամբյուղով։ Դրանց մեծ մասը բաժին հասավ ընկերներիս, իսկ մնացածից ես մուրաբա պատրաստեցի։
Ընկերներիցս մեկը, նայելով մուրաբային, ասաց. «Ազատության տարաներ»։
Իմ կարծիքով՝ դա ձևակերպելու շատ գեղեցիկ միջոց էր։
Երբ գնաք սուպերմարկետ, փնտրեք հայկական ծիրան, սալոր կամ բալ։ Սա հնարավորություն է անելու մի փոքրիկ քայլ, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել իրենց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,-գրել է Մարթա Կոսը:
Գեղեցիկ լուսանկարներ, ժպիտներ, գրկախառնություններ, կեղծ խոստումներ… ահա այն ամենը, ինչ կարող է եվրոպաշտոնյան տալ հայ ժողովրդին: Ազատության տարաներ`ապակե բանկաներ…
Արցախի հանձնման, էթնիկ զտման և հայաթափման ակտիվ դերակատար Շառլ Միշելին բարևներ:



