Նեթանյահուի «վետոն». Իսրայելը փորձում է խոչընդոտել ԱՄՆ-Թուրքիա ռազմական գործարքին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում կոչ է արել Վաշինգտոնին հրաժարվել Թուրքիային F-35 կործանիչներ կամ KAAN ինքնաթիռների համար ամերիկյան շարժիչներ վաճառելու մտադրությունից։

Ըստ Նեթանյահուի՝ նման գործարքը կխաթարի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը, որը հիմնված է «իսրայելական ավիացիայի գերակայության» վրա։ Անկարան, իր հերթին, կենսական անհրաժեշտություն ունի ամերիկյան F110 շարժիչների՝ սեփական հինգերորդ սերնդի KAAN կործանիչի նախագիծը կյանքի կոչելու համար։

Իրավիճակը լարվում է Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին.

ԱՄՆ վարչակազմն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին Թուրքիային ավելի քան 700 մլն դոլարի շարժիչներ վաճառելու մտադրության մասին, իսկ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ Էրդողանին «շատ երջանիկ» կդարձնի։

Նեթանյահուի հրապարակային հայտարարությունը գնահատվում է որպես փորձ՝ ազդելու Թրամփի որոշման վրա՝ օգտագործելով հանրապետականների հասարակական կարծիքը՝ անմիջապես ԱՄՆ նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցից առաջ։

Ակնհայտ է, որ Թել Ավիվը փորձում է արգելակել Անկարայի ռազմաարդյունաբերական հզորացումը՝ անգամ ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ֆոնին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031